ՌԴ ծրագիրը ենթադրում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների բացում. Известия
Известия-ի տեղեկություններով` ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 4-ին հանդիպել են Երևանում` միջազգային օրակարգի հրատապ հարցերի քննարկման համար,Հայաստան է ժամանել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: ԼԱՎՐՈՎԸ ԼՂ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարել հայկական կողմի հետ: Известия-ի աղբյուրը հայտնել է, որ ՌԴ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները ակտիվ են ընթանում, սակայն` առանց ավելորդ շտապողականության: Ըստ աղբյուրի` ՌԴ-ն ցանկանում է այնպես հաղթահարել այդ ճգնաժամը, որպեսզի մասնակիցները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անցավ դուրս գան դրանից: Ռուսական ծրագիրը, մասնավորապես, ենթադրում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների բացում ոչ միայն Ադրբեջանի, այլ և Թուրքիայի կողմից: Պարբերականի աղբյուրի համաձայն` ռուս-թուրքական հաշտությունը կարող է դրական ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: