Նավթի շուկայի փլուզում. Գերտերությունները խելք-խելքի են տալիս, ապագան մշուշոտ է

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլոբալ նավթային շուկայի իրավիճակի հարցով հեռախոսային բանակցություններ են անցկացրել, հաղորդեց Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել գլոբալ նավթային շուկայի իրավիճակի շուրջ, ներառյալ՝ OPEC+ համաձայնագրի շրջանակում բանակցությունները: Քննարկվել են նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված հարցեր: Պուտինն ու Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի կանխարգելման միջոցները: Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին, ներառյալ՝ համագործակցությունը տիեզերքում:

Հայտնի է, որ G-20-ի էներգետիկայի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ նավթաարդյունահանման կրճատման կոնկրետ քայլերի շուրջ։ Reuters-ը հաղորդեց, որ նախարարների հանդիպման արդյունքների պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է նավթի կրճատման մասին «ուղիղ հիշատակումը»։ Այսպես, հաղորդագրության մեջ ասվում է միայն էներգետիկ շուկայի կայունության ապահովմանն ուղղված շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Կանադայի Բնական պաշարների նախարար Շեյմուս Օ’ռիգենը հայտարարել էր, որ Կանադան չի համաձայնել կոնկրետ միջոցներ ձեռնարկել նավթարդյունահանման կրճատման ուղղությամբ։ Շուկայում տատանումները սկսվեցին մարտի 6-ից, երբ ՆԱԵԿ-ի նիստի մասնակիցները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Գործարքի ձախողումից հետո նավթի գները 30%-ով նվազեցին։

Էներգաշուկայի հարցով G20-ի հանդիպումը կկայանա սեպտեմբերին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Մենք կշարունակենք համագործակցել և քննարկել մեր գործողությունները՝ պաշտոնական հաղորդագրության մեջ կապված կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, ինչպես նաև նավթային շուկայի իրավիճակի հետ… Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերին: Մենք կոչ ենք անում պահպանել էներգահամակարգի կայունությունը»:

Աշխարհում կորոնավիրուսի համավարակը ոչ միայն փոխել է պետությունների միջև, իրապես նաև ողջ աշխարհում հարաբերությունները, այլև՝ ապագայի հանդեպ տեսլականի ճշգրտման հարց է առաջ քաշել:

Համաշխարհային տնտեսությանը ի՞նչ ապագա է սպասում՝ նավթի գների անկման ֆոնին... Առաջին ռեակցիան նավթադյունահանման սահմանափակման որոշումն էր: OPEC+ երկրները պայմանավորվել են սահմանափակել նավթադյունահանումը օրական ընդհանուր առմամբ 10 մլն բարելով մայիս-հունիս ամիսներին: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համար դա նշանակում է իրենց արդյունահանման մակարդակի իջեցում 23 տոկոսով, հավելել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտարարել էր հետևյալը. «Պլանը հետևյալն է. 10 մլն բարելը մայիս-հունիս ամիսների կրճատումն է: Այնուհետև մինչև տարեվերջ քվոտան կնվազի մինչև 8 մլն բարել օրական՝ մինչև 2021 թվականի ապրիլ հասցնելով օրական 6 մլն բարելի»:

Հայտնի է նաև Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Shana-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ OPEC+ պայմանավորվածությունների դեպքում կկրճատի հումքի արդյունահանումը 22 տոկոսով: Իրանը, Լիբիան և Վենեսուելան դեռևս կարող են չկրճատել արդյունահանումը, հավելել է նա:

Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին սահմանել օրական 11 մլն բարելի շեմը: Այդ դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Սաուդյան Արաբիան մայիս-հունիս ամիսներին կկրճատեն արդյունահանումը՝ հասցնելով օրական մինչև 8,5 բարելի: «Այժմ քննարկում ենք քվոտաների բաշխումը: Երեք երկիր համաձայն չէ, ընթանում են բանակցություններ»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: Bloomberg-ը հաղորդում է, որ քվոտաների բաշխման հետ համաձայն չէ Մեքսիկան: Մեկ այլ աղբյուր հավելել է, որ «ըստ ամենայնի՝ հանդիպումը դեռևս երկար կտևի»:

Օրերս ուշագրավ տեղեկություն հայտնեցին, որ Մեքսիկան համաձայնության է եկել Միացյալ Նահանգների հետ նավթի արդյունահանումը կրճատելու հարցում: Մեքսիկան ՕՊԵԿ + գործարքի շրջանակում նավթի արտադրությունը կնվազեցնի օրական 100 հազար բարելով 350 հազարի փոխարենը՝ հայտարարել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մամուլի ասուլիսում:

Նավթի արդյունահանումը օրական 100 հազար բարելով կրճատելու որոշումը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ ասել է Օբրադորը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները խոստացել է հետագա արտադրությունը կրճատել 250 հազար բառելով մեկ օրում՝ ի աջակցություն Մեքսիկայի: Ավելի վաղ Մեքսիկան չէր համաձայնել OPEC+ գործարքի եռաստիճան քվոտային:

Միևնույն ժամանակ բացահայտվեց OPEC+-ի նավթի վերաբերյալ նոր համաձայնագրի մանրամասները, որով հայտնի դարձավ, որ կազմակերպությունը համաձայնել է նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ նոր գործարքը: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Համաձայնագրի շրջանակում, առաջին երկու ամսում նավթի արդյունահանման կրճատումը կկազմի օրական 10 միլիոն բարել: Դրան կմասնակցի 23 երկիր:

Նրա խոսքով, գործարքը կտևի մինչև 2022թ.-ի մայիսի 1-ը: «Սա այն ժամանակահատվածն է, որն առավել արդյունավետ է շուկայի համար, որպեսզի ազդանշան տրվի, որ երկրների մտադրությունը լուրջ է շուկայի իրավիճակը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը վերականգնելու հարցում»,- ասել է նախարարը: Նովակը հավելել է, որ Ռուսաստանը չի բացառում նավթի շուկայում լրացուցիչ միջոցառումների ընդունումը՝ ըստ անհրաժեշտության կամ արտադրության ավելի արագ վերականգնման համար: «Մենք պետք է շուկայում վերահսկենք իրավիճակը, այն կփոխվի»,- նշել է նա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3814 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am