Ռուսական միջուկային հարվածի վտանգն այժմ ամենաբարձրն է. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը այցելել է Ուկրաինա և հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԿՀՎ-ի ղեկավարի այցն Ուկրաինա տեղի է ունեցել ԱՄՆ-ում աճող անհանգստության ֆոնին՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը կարող է դիմել միջուկային զենքի կիրառմանը։ Հետախուզության տվյալներին ծանոթ պաշտոնական աղբյուրները զգուշացնում են, որ ռուսական միջուկային հարվածի վտանգը, հավանաբար, ամենաբարձրն է փետրվարին ներխուժումից ի վեր: