«Ի՞նչ են թաքցրել ՀՀ դատախազությունն ու Երևանի քաղաքապետարանը». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարածել. «Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն, տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։ Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այս կիսաճշմարտությունը կամ իշխանությանը տեղեկատավության նախընտրելի հատվածը մի քանի օր հրամցվել է հանրությանը։

Վերոգրյալ պարբերությունից հետո հաղորդագրության մեջ շարադրված են փաստեր, որոնք մամուլից, քաղաքացիներից և մեզ բոլորիցս թաքցրել են թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես, հաղորդագրության մեջ առկա է նաև հետևալը․ «Այդուհանդերձ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նվիրաբերությունների վերաբերյալ գործարքները կնքվել են վերը նշված վարչաիրավական գործընթացների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո՝ առաջացնելով դրանց փոխկապակցվածության և փոխպայմանավորվախության մասին հանրային ընկալում, ինչին նպաստում են նաև ուսումնասիրությամբ ի հայտ բերված առանձին փաստեր։ Օրինակ․

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 29.10.2019թ. «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան ՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն։ Դեռևս թույլտվությունը չստացած՝ ընկերությունը սկսել է շինարարությունը, ինչը 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության կողմից հայտնաբերվել է։ Նույն օրը՝ 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանն ընդունել է «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ հետ կնքված նվիրաբերության պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից 9 հատը։ Դրանից օրեր անց՝ 25.11.2019թ․ ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանը 05.12.2019թ․ որպես նվիրաբերություն ընդունել է ևս մեկ տրանսպորտային միջոց: 24.12.2019թ․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ըստ էության նկատի ունենալով, որ արդեն իսկ ընկերությանը տրվել է շինարարական թույլտվություն»։

Մեր կողմից նշենք, որ նվիրաբերության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս օգոստոսին։

Այս մասը, ըստ էության, դուրս են թողել հրապարակվող ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն լույս է սփռում գործարքների և համայնքի կողմից ծառայությունների ստացման ժամանակագրական կապի և այն փաստի վրա, որ ապօրինի շինարարություն իրականացնող ընկերությունը չի ենթարկվել պատասխանատվության, քանի որ դրան նախորդել է աղբատար մեքենաների հանձման-ընդունման գործընթացը և շինթույլտվությունը։

Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ինքնակամ կառույցների օրինականացման վիճակագրական տվյալների համադրության արդյունքում արձանագրել ենք, որ Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին (Օհանով 15/1 հասցե, «Ալեքս Հոլդինգ» ընկերություն պատկանող 5842 քմ մակերեսի մեծությամբ այլ արտադրական ինքնակամ կառույցներ չեն օրինականացվել։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։ Հենց այս նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնաժողովի տապալման օրը (այս մասին հրապարակվել է մամուլում և ոչ մեկը չի հերքել) եկավ Ազգային ժողով և թե՛ ԱԺ նախագահին, թե՛ քաղաքական մեծամասնությանը պարտադրեց հետ կանգնել իրենց սկզբունքից, դիրքորոշումից և որոշումից։

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն, և այդ բեռը մնում է հաջորդ իշխանության վրա»։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am