Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են

 Կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ է հատկացվել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախատեսվող գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով, 234 մլն դրամը կհատկացվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրողների ծանուցման գործընթացն ապահովելու համար։ Իսկ գումարի հիմնական մասը` 80-85 տոկոսը, նախատեսվում է, որ կօգտագործվի աշխատավարձերի, տեղամասերում զբաղվածներին վարձատրելու համար։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով շահարկումներն անտեղի են, քանի որ ծախսվող գումարները վերադարձվելու են. «Ծախսվող գումարն էլ է ներհոսելու տնտեսություն, որովհետև այդ գումարով, ի վերջո, տնտեսական գործարքներ են տեղի ունենալու: Եվ երկրորդը՝ ժողովրդի կամարտահայտությունը, ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ անցած տարի տեղի ունեցան Հայաստանում, նույնպես որոշակի գումար արժեցան, և բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունենում որոշակի գումար են արժենում: Եվ ընդհանրապես, ժողովրդավարությունը և ոչ միայն ժողովրդավարությունը, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր: Այնպես որ, այստեղ քննարկումները և շահարկումները տեղին չեն: Ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով: Եվ ես կարծում եմ, որ այս և այս կարգի որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այդ գործընթացին»:
Այնուհետև վարչապետը պնդել է, որ այդ հանրաքվեից հետո ավելի շատ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե: Որպես ասվածի վկայություն նա հիշատակել է 2018 թվականի նախընտրական գործընթացները և իր խոստումները, թե առաջիկա 5 տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների համար, մասնավորապես՝ զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: <<Եվ այդ 2,5 միլիարդից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով։ Հիմա հարց՝ արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները և մասշտաբները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք: Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, միայն այս տարի, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում է վերականգնվել: Իսկ Հատուկ քննչական ծառայությունը գոյություն ունի արդեն 11 տարի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Թե իրականում որքան գումար է կազմում այդ 7 անգամ շատ գումարը, Փաշինյանն իհարկե չի ասել: Բայց որպեսզի հասարակությունը համոզվի, որ ՀՔԾ-ի վերադարձրած գումարները համեմատելի են հանրաքվեի վրա ծախսվող գումարների հետ, պարտավոր է անհապաղ թվեր հրապարակել: Այլապես անհասկանալի է դառնում, թե Փաշինյանը ինչ իրավունքով է ՀՀ հարկատուների հաշվին մոտ 3,5 մլրդ գումար ծախսում` ընդամենը ՍԴ 7 դատավորի պաշտոնանկ անելու համար: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում, որտեղ կա նման նախադեպ, երբ 7 մարդու գործից հանելու համար պետությունը նման ահռելի գումարներ ծախսի: Եվ սա այն դեպքում, երբ սրանով սահմանադրական փոփոխությունների խնդիրը դեռ վերջնական չի լուծվում, քանի որ Փաշինյանը զուգահեռ ստեղծել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պատրաստվում է մշակել Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության նախագիծ: Այսինքն` ապրիլի 5-ի հանրաքվեն ընդամենը լուծում է տեխնիկական հարց` աշխատանքից ազատում է Հրայր Թովմասյանին և ՍԴ 6 դատավորների, բուն փոփոխությունների հարաքվեն ավելի ուշ է լինելու: Թեպետ եթե ՍԴ դատավորները լինեն յուրայիններ, Փաշինյանը կհրաժարվի սահմանադրական փոփոխություններից ընդհանրապես: Պարզապես նա այդ մասին հիմա լռում է, կխոսի ապրիլի 5-ից հետո: Պողոսների հիասթափությունն անխուսափելի է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5015 անգամ
Լրահոս
Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am