«Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին». Նարեկ Սամսոնյանը՝ Մարիամ Փաշինյանին

Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին: Այս մասին ֆեյբուքյանիր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դիմելով Մարիամ Փաշինյանին:

«Սա քեզ պետք չի, սա քո սեփական որոշումը չի, սա քո տեղը չի: Որևէ բովանդակային պատասխան ինձնից մի ակնկալիր, որովհետև իմ պայքարը, իմ քաղաքական գործունեությունը քո հոր կատարած այլանդակ գործողությունների դեմ է: Իմ գործունությունը քո հոր ստի, կեղծիքի, զրպարտության, ատելության դեմ է: Ես քո դեմ ոչ միայն ոչինչ չունեմ, այլև իրոք եղբայրական սիրով հորդորում եմ հնարավորինս քեզ դուրս դնես այս ամեն ինչից»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ վարչապետը 3000 դոլարով մեկ կիլոգրամ սև խավիար է գնում իր դստեր համար:

Սամսոնյանի հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում հերքել էր Մարիամ Փաշինյանը:

Նարեկ Սամսոնյանը, դիմելով Մարիամ Փաշինյանին, ասաց նաև, որ այն ատելությունը, որը գեներացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հասել է վտանգավոր սահմանների և վստահաբար դա մի օր տեղափոխվելու է հակառակ դաշտ ու սկսելու է դրսևորումներ ունենալ:

«Խոստանում եմ, Մարիամ ջան, որ ես անձամբ կպաշտպանեմ քեզ այդ ամեն ինչի ներխուժումից: Դու վստահ եղիր, սիրելի Մարիամ, որ դրսում քեզ ոչ ոք չի մոտենալու, չի անիծելու և չի հայհոյելու այնպես, ինչպես դա քո հոր պատճառով արել են այլ ընտանիքների կանանց և աղջիկների: Ես դա քեզ խոստանում եմ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նաև ասաց, որ զգացված է, որ Մարիամ Փաշինյանն իրեն «ջան»-ով է դիմում, չնայած՝ իր հայրը, այդ բառի մեջ քծնանք է տեսնում: Նա նաև հորդորեց, որ Մարիամ Փաշինյանը չպատասխանի իրեն:

«Լավ եղիր, վստահ եմ, որ մենք մի օր միասին սուրճ կխմենք ոչ ատելության պայմաններում և կքննարկենք երբևէ եղած այն բոլոր սխալները, որոնք արվել են՝ որպես մարդ, այլ ոչ թե գործիչ: Քեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում քո գործունեության մեջ: Հուսամ՝ մենք այս թեմայով էլ չենք խոսի, անգամ եթե դու արձագանքես, ես այլևս ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Սամսոնյանը:

դիտվել է 1503 անգամ
Լրահոս
Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am