Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։

Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք ... եւ ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։

Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի " N'ayez pas peur "ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ-թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։

Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է։ Այս զազրելի երեւույթի գլխավոր պատասխանատուն Դրեզդենյան օպերայի թատրոնի տնօրինությունն է, որը ադրբեջանական երգչի ռասիստական արարքին քաղաքական գնահատական տալու եւ համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելու փոխարեն, հակառակը, անսալով նրա պահանջին, հրաժարվել է հայ երգչուհուց, հիմա էլ ձեռքերը լվանում է` հայտարարելով, որ գործ չի ուզում ունենալ ինչ-որ հեռավոր, հայ-ադրբեջանական կոֆլիկտի հետ, որ միտումնավոր բերվել է թատրոն։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Հայաստանի ինչպես նաեւ այլ երկրների իմ բոլոր գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ, հակառակ դեպքում, ռասիզմի բացիլը կարող է մտնել եվրոպական բեմ, դառնալ նախադեպ եւ ծնել էլ ավելի այլանդակ, անհանդուրժելի երեւույթներ։

Խոսքս ուղղում եմ նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ Մշակույթի նախարարություններին՝ հանդես գալու համապատասխան կոշտ դիրքորոշմամբ»:

դիտվել է 2947 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am