Այրվող շարժիչով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ճապոնական ANA (All Nippon Airways) ավիաընկերության Boeing-767 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարում:
Տոկիո մեկնող 246-րդ չվերթի ինքնաթիռը օդ է բարձրացել Ֆուկուոկա քաղաքի օդանավակայանից, սակայն թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց աջ շարժիչում բռնկված հրդեհի պատճառով վերադարձել է: