Ձեր հակառակ տեսակետի հիմքում, հավանաբար, ընկած է խնդրի էությանը ոչ ամբողջապես տիրապետելը. Անդրանիկ Քոչարյանը՝ Հրանուշ Խառատյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կողմից շատ հարգված տիկին Խառատյան, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելով` որևէ կերպ վերահսկողություն չի սահմանվելու քաղաքացիների անձնական կյանքի վրա, ցավով պետք է նշեմ, որ Ձեր հակառակ տեսակետի հիմքում, հավանաբար, ընկած է խնդրի էությանը ոչ ամբողջապես տիրապետելը։
Դուք, անկաշկանդ արտահայտելով Ձեր գնահատականները, Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք մեծ ազդեցություն եք ունեցել այն սերնդի արժեհամակարգի ձևավորման վրա, որը նախաձեռնեց Հայաստանում փոփոխությունների իրականացումը։
2007-ից ի վեր, երբ օպերատիվ աշխատանքի մոտ 80%-ը ոստիկանությունն է կատարել, գաղտնալսման իրավունքը վերապահվել է միայն Ազգային անվտանգության ծառայությանը, ինչն ուղղակիորեն սահմանափակել է ոստիկանության գործառույթների լիարժեք կատարումը։ Օրենքի նախագիծն ուղղված է հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն, ընդ որում, հեռախոսային խոսակցությունների վերահսկման իրավունքը չի տրվում առանց դատարանի որոշման, բացի օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, որով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք և մտավորականության մյուս ներկայացուցիչները մեծագույն ներդրում եք ունեցել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մեջ և սատարել եք պետական ինստիտուտների՝ բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում գործունեությունը, խնդրում եմ հիմա ևս, կասկածի տակ չդնել օրենսդիր մարմնի նպատակները։
Համոզված եմ, որ Հանձնաժողովի և անձամբ օրինագծի հեղինակի հետ շփումը հիմնովին կփոխի Ձեր կարծիքը թե՛ նախագծի, թե՛ առհասարակ խորհրդարանի մասին և կփարատի իշխանության կողմից նախաձեռնած օրինապահպան քայլերի նկատմամբ Ձեր ունեցած տարակուսանքը»։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am