«Բա՞ն ունեք ասելու Նիկոլին և այսօրվաններին, ուղիղ ասեք, ուղիղ, հասցեական, դուխով, նախկիններին հանգիստ թողեք»

Մարգարիտ Եսայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրը այն բացառիկներից է, երբ մոտ մեկ ժամ հետեւել եմ ԱԺ նիստին եւ այն, ինչին ականատես եղա հեռուստաէկանից, դժվար է քննարկում անվանել։ Ընդդիմությունը իր տեղ-տեղ ճիշտ դիտարկումների ֆոնին ձեռքի հետ էլ շարունակեց /որոշ պատգամավորներ/ քար գցել նախկին իշխանությունների բոստանը, առանց անհարմար զգալու եւ առանց ինքը իրեն հարց տալու՝ բա մենք ո՞ւր էինք այդ նախկին ժամանակներում, ո՞ր հարեւանի տանն էինք թեյ խմում, նախկիններից ո՞ւմ աշխատասենյակում էինք աղքատ ազգականի պես նվնվում։ Առհասարակ, նկատելի միտում կա, ով ուզում է ներկաներին մի բան ասել, նրա բերած օրինագծերը քննադատել, իր հոգու պարտքն է համարում նախկիններին էլ մի երկու լալահառաչ խոսք նետել, իբր չեն վերադառնալու, չեն լինելու եւ այլն։

Ախր, այ, այսպես կոչված, այսօրվա խորհրդարանական ընդդիմադիրներ, ձեր բանին գնացեք, գործ արեք, ի՞նչ գործ ունեք այն նախկինի հետ, որն այսօր, այո, խորհրդարանում չէ, որը ձեզ չի էլ ուզում հիշել, եւ ազնվորեն ու պրոֆեսիոնալ զբաղեցնում է արտախորհրդարական ընդդիմության տեղը, ձեր սիրտը ինչո՞ւ է մրմռում, որ նախկինները ոչ միայն չեն մեռել, այլեւ՝ պատասխանատվություն են զգում եւ սրտացավ են մեր երկրի եւ պետության հոգսերին։

Բա՞ն ունեք ասելու Նիկոլին եւ այսօրվաններին, ուղիղ ասեք, ուղիղ, հասցեական, դուխով, նախկիններին հանգիստ թողեք։ Դուք չեք այն ուժը կամ այն անձինք, որ պիտի նախկին իշխանության հասցեին բան ասենք, ձեզ նայեք ձեր անցածին նայեք, հիշեք թե ձեզնից շատերի եղած-դրածը ում օրոք, ինչպես եւ ինչ հառաչուն աղերսներով եք ձեռք գցել․․

Չգիտեմ, օգուտ ունի՞ ամոթի մասին խոսելը, թե չէ, բայց, ամեն դեպքում ասեմ՝ քաղաքական ամոթ ունենալը չէր խանգարի․․. Թեպետ՝ ո՞ւմ եմ ասում։

Հ․Գ․ Հա, իշխանություն ենք կորցրել, բայց հիշողությունն էլ հո չենք կորցրել»:

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am