Անպատասխանատվության բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան

Պատասխանատվություն բառը վերջին օրերին չափազանց շատ է լսվում, և՝ տեղին․․

Շատերի համար է ակնհայտ, որ մեր երկրում գործող իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, օրենսդիր մարմինը, դատականը և այլք, չունեն պատասխանատվության զգացողություն։

Անպատասխանատվության բոլոր թելերը տանում են դեպի Նիկոլ Փաշինյան, քանի որ եթե մեր երկրում կա մեկը, ով առհասարակ չգիտի պատասխանատվություն բառը, դա Նիկոլն է։

Անպատասխանատու վարչապետն անպատասխանատու քայլեր է կատարում։

Ակնհայտ է, որ վտանգված է մեր հասարակության անվտանգությունը և ապահովությունը։

Պատասխանատու լինել, նշանակում՝ պատասխան տալ յուրաքանչյուր քայլիդ համար, յուրաքանչյուր որոշմանդ համար, յուրաքանչյուր գործողության համար։

Պատասխանատու լինել, նշանակում է գիտակցել պահի լրջությունը։

Պատասխանատու լինել, նշանակում է ունենալ պետական մտածողություն։

Պատասխանատու լինել, նշանակում է թասիբ ունենալ։

Նիկոլը բոլորին պատասխանատու է հայտարարում, բոլորին՝ իրենից բացի․․

Վիրուսը եկավ և շատ ճշգրիտ տեղորոշվեց մեր հանրապետությունում, շատ արագ տարածվեց, որովհետև վարչապետի աթոռին նստածը հիմնովին զուրկ է պատասխանատվությունից, ընդ որում, ոչ միայն անպատասխանատու է, այլև՝ ցինիկ։ Այն պահին, երբ ամբողջ աշխարհում լրջանում էին և զգաստանում, մերինները ցինիզմի իրենց գերհագեցած չափաբաժնով ֆռֆռում էին, բրոշյուրներ էին բաժանում, արտերկրից եկած անձանց հանգիստ տուն էին ուղարկում, մի խոսքով, հույսները երևի Աստծու վրա դրած, պարգևատրվում և ինքնապարգևատրվում էին։ Եվ, ահա, վիրուսը, աշխարհ անցավ, եղավ բոլոր երկրներում, տեսավ նրանց պատրաստվածությունը, զգաց այլոց պատասխանատվության լրջությունը, ապա, սահուն եկավ ու լռվեց մեր երկրում։ Այստեղ վիրուսն իրեն սկսեց զգալ ինչպես իր տանը։

Եվ մարտի կեսերից հայտարարված կարանտինը, որը կարելի է ասել, համեմատաբար լուրջ անցավ և մարդիկ բոլորը զգաստացան, ինքնամեկուսացվեցին և սթափվեցին /մենք՝ հարազատներով, օրինակ, մոտ մեկուկես ամիս իրար չտեսանք, չգնացինք-չեկանք․․․․Կարգապահ պահպանեցինք պայմանները։

Ո՞վ խախտեց կարանտինը, դարձյալ՝ կառավարությունը, իր տխրահռչակ վարչապետով։ Եվ այսօր,ինչ-որ տեղ կարդացի, թե մի քննադատեք, թողեք թող աշխատի։ Ձեռքն ենք բռնե՞լ, թե՝ ոտքը, թող աշխատի, մուրճն էլ է իր ձեռքը, մեխն էլ։ Պիտի պատասխանատու լինի և պիտի կարողանա, որ աշխատի, էս մարդը չի կարողանում, նրան անկարողությունն է խանգարում և անպատասխանատվությունը և ոչ թե մեր քննադատությունը։Հակառակը, քննադատությունը միտված է օգնել։ Ավա՜ղ․․․

Կարանտինի երկրորդ փուլում ինչ-որ աշխատատեղեր իբր բացվեցին, երբ տրանսպորտը չէր աշխատում,աբսուրդ, սրճարանները բացվեցին, երբ վարակակիրների և մահերի թիվը մեծանում էր, զավեշտ․․․

Այս ամբողջ «կաշ-կալամաշը»,ցավոք, բոլորս տեսանք։

Հիմա, երբ վարչապետական ընտանիքը հայտարարում է, թե ինքն էլ է վիրուսակիր, ցավալի է, բայց ոչ ոք չի հավատում․․ Մարդիկ չեն հավատում, ոչ այն պատճառով, որ չար են ու նախանձ, այլ այն պարզ պատճառով, որ վարչապետի ստերը այնքան շատ են ու անչափելի, որ անգամ այս վատ լուրը ոչ մեկը լուրջ չի ընդունում։Եթե իրոք հիվանդ են, սրտանց առողջություն եմ մաղթում․․

Հիշո՞ւմ եք հայտնի ասացվածքը՝ սուտասանի տունը հրդեհվեց, ոչ ոք չհավատաց։

-Սրա վերջը ի՞նչ է լինելու,-հարցնում են բոլորը՝ երբեմնի նիկոլականները, նախկինները, ներկաները, ապագաները, հայտնիները և անհայտները․․

Բոլորին հետաքրքրում է ՝ լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու, մինչև՝ ե՞րբ ենք էս վիրուսը պահելու․․․

Պատասխանը պարզ է․

Ա․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, վիրուսը չի հեռանալու

Բ․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, ճգնաժամը չի հեռանալու

Գ․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, ներդրումներ չեն լինելու

Դ․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, կարգ ու կանոն չի լինելու

Ե․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, ժողովուրդը լավ չի ապրելու

Զ․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, աշխատատեղեր չեն բացվելու

Է․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, մեղավորը միշտ ժողովուրդն է լինելու

Ը․ քանի դեռ Նիկոլը չի հեռացել, դուք դիմակ եք կրելու

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am