Վարչապետի արցախյան օրագիրը. վախի մեծ աչքերը

Պաշտպանյալը դարձյալ խճճված է և ստիպված է հերքել ինքն իրեն ու նաև խաբել՝ ակամայից մատնելով սեփական վախերն ու ծրագրերը։

Մի քանի դիտարկում Արցախի թեմայով՝ նրա երեկվա ասածների մասով։

1. «Բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա»։

Փաստորեն, կա բանակցություն, ընդ որում՝ դինամիկ։ Բայց չէ՞ որ սկզբում հայտարարվել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, իսկ Ալիևի հետ հանդիպումներն ընդամենը շփումներ են ու պատմական լիկբեզ։

Համ էլ ասվում էր, որ հայկական կողմի պատկերացումները չկան, ու հայ ժողովուրդը պետք է բանակցային հայեցակարգ մշակի, որպեսզի ինքը կարդա, պատմի, անգիր անի ու գնա բանակցի։

Հիմա, փաստորեն, նա բանակցում է առանց հայ ժողովրդից ստացած այդ փաստաթղթի։

Ի դեպ, ի՞նչ կա Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասով։ Ալիևի հետ դինամիկ բանակցություններում այդ հարցը օրակարգո՞ւմ է, այդ ուղղությամբ ի՞նչ դինամիկա կա։

2. Վարչապետը կրկին խոսեց հանրաքվեի միջոցով Արցախի հարցը լուծելու տարբերակի մասին։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչու է նա գրոհում ՍԴ–ի վրա։

Ճիշտ էր Հրայր Թովմասյանը, երբ ասում էր, որ ինքը ՍԴ–ում պահում է իր բաժին խրամատը։

Հանրաքվեի միջոցով պատասխանատվությունից խուսափելու և պողոսների ձեռքերով Արցախի հարցը լուծելու սցենարն առանց ՍԴ–ի հնարավոր չէ։ Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ քիրվայական գաղափարախոսության ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին են ուզում ապօրինաբար ՍԴ նախագահ կարգել։

Ի դեպ, քանի կար ասում էր՝ լուծումը թող ժողովուրդը ասի, մենք գնանք այդ «ռամկաների» մեջ բանակցենք։ Հիմա ասում է՝ հենց որ լուծումը դինամիկ բանակցությունների միջոցով գտնենք, կբերենք ժողովրդի դատին կներկայացնենք։ Այսինքն՝ 180 աստիճանով փոխել է իր մոտեցումը։

3. Պաշտպանյալը հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են։

Այս առումով մի քանի հարց է առաջանում։

Ստեփանակերտում է՞լ են գտնում, որ հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին։

Արցախի ղեկավարությունն է՞լ է կարծում, որ հարցի լուծման տարբերակը կարող է հանրաքվեի դրվել Հայաստանում։

Ինչպե՞ս են Արցախում գնահատում այն, որ փաստացի «ջրվել» են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի ինստիտուցիոնալ համաձայնությունները՝ շփման գծում մոնիտորինգի իրականացման հարցում, և դրանք փոխարինվել են Դուշանբեի ոչինչ չասող բանավոր համաձայնությամբ։

Արցախում համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի կողմից խրախուսվող կամ առնվազն չխոչընդոտվող «Արցախը Հայաստանի մարզ է» քաղաքականության հետ։

Վարչապետի բառապաշարում չկա Արցախի ինքնորոշման և միջազգային ճանաչման բանաձևը։ Արցախի իշխանությունների տեսակետն այս առումով նույնակա՞ն է։

Ի դեպ, այս հարցերի հասցեատերը պաշտպանյալը չէ։ Հարցերն ուղղված են պաշտոնական Ստեփանակերտին։

4. «Վերելակային» դիվանագիտությանն անդրադառնալիս նա ասաց, որ ինքն այնքան անխելք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիկնապահի ներկայությամբ Ալիևի հետ դավադրության մասին պայմանավորվեր (նա ակամայից բացահայտեց Հայրապետովի հեռացման բուն պատճառը)։

Պատկերացրեք, որ ճիշտ է ասում։ Վերելակում դավադրության մասին հնարավոր չէ պայմանավորվել անգամ Հայրապետովի բացակայության պայմաններում (դավադիր պայմանավորվածությունները դուբայներում կամ այլ տեղերում են լինում)։

Դուշանբեում նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունները կրակի դադադերցման թեմայով և Արցախի հարցում նրա վարած քաղաքականությունն է պատկերավոր ստացել «Վերելակային» ձևակերպումը։ Այ սրան պաշտպանյալը չի անդրադառնում ու կոնտեքստը թողած բառիս բուն իմաստով խոսում է վերելակում Ալիևի հետ շփումից, վերելակում Հայրապետովի ներկայությամբ դավադրության բացառումից։ Իսկ դա նշանակում է, որ «վերելակի» թեման ցավոտ է իր համար։

5. Պաշտպանյալը որպես ապացույց այն բանի, որ ինքը գեներալների դեմ բան չի անում՝ ներկայացրեց մի քանի անուն, որոնց գեներալ է դարձրել, բայց «մոռացավ» խոսել այն մասին, որ իր կողմից գեներալի կարգավիճակին արժանանալը վատ նշան է։

Բանն այն է, որ Փաշինյանը վերջին շրջանում գեներալների կոչումներ էր շնորհել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և իր թիկնազորի նախկին պետ Գրիգորի Հայրապետովին։

Եվ ամենակարևորի մասին։

Ինչո՞ւ է պաշտպանյալը «լայվ» մտնում ու համոզում, որ ինքը դավադրություն չի անում Արցախի դեմ։ Պատկերացրեք, որ ընտանիքում ամուսիններն իրար ամեն օր համոզեն, որ չեն դավաճանում միմյանց։ Համաձայնե՛ք, որ եթե նման հարց է առաջանում, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ։

Փորձը ցույց է տվել, որ պաշտպանյալի ասածները հակառակ իմաստն ունեն։

Նա խոսում էր այն մասին, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ Խոսում էր նաև այն մասին, որ դատարանների գործերին չի միջամտում, բայց Քոչարյանի թեմայով հայտնի գաղտնալսումը հակառակն ապացուցեց։ Վնգստացող դատավորների վարքագիծն էլ ապացուցեց, որ դատարանների որոշումները ոչ թե խորհրդակցական սենյակներում են կայացվում, այլ կառավարության շենքում։

Ասում էր նաև, որ Ղարաբաղում դավադիր ուժեր կան, որոնք ուզում են տարածք հանձնել, որ հետո իրեն մեղադրեն։ Դրսի մամուլի հետ զրույցում էլ հայտարարեց, որ Արցախի գործող իշխանությունների հետ տարաձայնություններ ունի և հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո այնտեղ հեղափոխությանը համահունչ իշխանություն կձևավորվի ու ամեն ինչ կհարթվի, բայց երեկվա «լայվում» ասում էր, թե ամեն ինչ «ՕԿ» է Արցախի իշխանությունների հետ։

«Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են» ձևակերպման միջոցով նա փորձում է Ստեփանակերտին նախապես իր հետ փայատեր սարքել ձախողումներին, որպեսզի հետագայում խուսափի անձնական պատասխանատվությունից այնպես, ինչպես որ ուզում է խուսափել պատասխանատվությունից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։

Նա վաղուց հող է նախապատրաստում, որպեսզի հնարավոր պատերազմի ու կորուստների համար մեղադրի Ռուսաստանին ու Արցախի «դավադիրներին»։

Ի դեպ, երեկվա «լայվով» նա դրսին «մեսիջ» փոխանցեց՝ հաստատելով, որ ՀՀ արտգործնախարարը «BBC»–ի եթերում պաշտոնական Երևանի տեսակետն է ներկայացրել, իսկ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումն ընդամենը հանրահավաքում ծափեր կորզելու համար են եղել, քանզի ինքն ուզում է բավարարել նաև Ադրբեջանին։

Պաշտպանյալի մնացած ձևակերպումներն ու լիրիկական զեղումները պողոսների համար էին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1299 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am