Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում․ Ռուբեն Մխիթարյանը վարչապետին առաջարկում է Գյումրիում քայլել չքծնող պաշտոնյաների հետ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար տեղադրելու միջադեպին, այդ առնչությամբ գյումրեցիների հասցեին հնչող քննադատություններին, Գյումրիում իրականացվող աշխատանքներին ու քաղաքի կարիքներին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ, սոցիալական ցանցերի ՀՀ տարածքում բուռն, ջղայն ու վրդովեցուցիչ սկսեց քննարկվել, որ իբր Գյումրիում (իբր, որովհետև ոչ մի տեղանքային ապացույց չկա, որ դա հենց Գյումրին է) տեղադրվել է շիրմաքար վարչապետի նկարով: Հատուկ չեմ տեղադրում այդ նկարը իմ մոտ, քանի-որ ոչ միայն դեմ եմ նման երևույթներին, այլ նաև համարում եմ դա ստորություն (ինչպես համարել եմ ստորություն, երբ փողոցում իրենց բնակության վայրի դիմաց կախում էին հանրապետականների ազգանուններով ու տարիքով սև պաստառներ): Երկու դեպքում էլ անողները բացարձակ զրո բարոյականություն ունեցող մարդիկ են: Սա իմ համար միանշանակ է:
Բայց հիմա ուզում եմ խոսեմ էն «խելոքների» մասին, ովքեր համացանցում էդ նյութը տարածողների քոմենթներում սկսեցին ամոթանք տալ գյումրեցիներին, բրբռալ, ինչ-որ «ահավոր դուխով տղեք էլ» սպառնալ գալ Գյումրի ու լուրջ խոսակցություն ունենալ Գյումրիում պարզ չի ում հետ: Ասածներն էլ ի՞նչ է, թե բա Նիկոլը էդքան բան արեց Գյումրիի համար, իսկ դու՞ք.... օօօ ինչպիսի՞ պատասխան եք տալիս երկրի ղեկավարին… բա չէ՞ք ամաչում: Ամոթ քեզ Գյումրի, հազար ամոթ…
Ուրեմն ուշադիր լսեք: Դուրս էկեք ՀՀ վերջին 28 տարիների ամենաստրկային PR բովանդակությունից, երբ պետք է «ակազիվայեցա մինչև մահ» շնորհակալ լինել էս կամ էն ղեկավարին, որ նա ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐԵԼ Է ԻՐ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն այն, ինչի համար որ ընտրվել է էդ պահին ձայների մեծամասնությամբ: Տո բա պտի անի, բա ի՞նչ պտի անի: Քոչարյանի ժամանակ քննադատական կատակներ էինք անում բեմերից, մեկ էլ սկսում էին՝ բա չե՞ք ամաչում, Քոչարյանը էդքան տուն սարքեց Գյումրիում: Չէ չէինք ամաչում, բա երկրի ղեկավար էր, պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Ու հլը եթե լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց սարքված կլիներ: Սերժի ժամանակ, յութուբի տեղը էսօրվա «զլմ»-ի տնազ համարվողները չգիտեին, իսկ մենք արդեն էդ հարթակում քննադատական հոլովակներ էինք դնում, մեկ էլ գնաաաց, բա չէ՞ք ամաչում, Սերժը Գյումրիից դուրս մի հատ թազա թաղ սարքեց ու լիքը բնակարաններ: Տո նախ շատ սխալ արեց, որ քաղաքից դուրս սարքեց, հետո էլ պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Հլը որ լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց վերջացրած կլիներ, կանցներ մնացած քաղաքներին: Հիմա Նիկոլին հասանք, ու էլի, բա չէ՞ք ամաչում: Նախ մի հատ բոլորին դադարեք մի արշինով չափել, հո դուք անուղեղ ամեոբա չե՞ք: Երկրորդը Ռոբերտն էլ, Սերժն է, Նիկոլն էլ, ու ցանկացած այլ ղեկավար հետագայում, պարտավոր են անել այն, ինչի համար որ ընտրվել են, դա ԻՐԵՆՑ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Ու հիմա ավելի կոնկրետ: Գյումրիի լայնածավալ ասֆալտապատումը արվում է ոչ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ, շնորհակալ եմ քեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՔՈ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՍ ՓԱԿԵԼ ԱՅԴ ՎԱՐԿԸ ԵՒ ԴՐԱ ՏՈԿՈՍՆԵՐԸ: Գյումրիում կառուցվող մաքսատունը կառուցվում է ոչ թե օրվա վարչապետի, այլ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ու դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի շինարարությունը: Ի դեպ, պարոն վարչապետ, ամեն անգամ ՊԵԿ-ի ղեկավարին հարցնելու փոխարեն, թե ե՞րբ է ավարտվելու շինարարությունը ու ամեն անգամ ստանալով տարբեր պատասխաններ, մի անգամ դա հարցրեք կառուցապատողին, նա ձեզ կտա ավելի կոմպիտենտ պատասխան: Ես հարցրել եմ իդեպ, ձեզ խաբում են:
Եվ ուրեմն, ինչպես ասում է դասականը, երկրի ղեկավարության բուն պարտականությունն է զբաղվել երկրի գործերով, ես իրենց դրա համար շնորհակալություն հայտնում եմ իմ հարկերից գոյացող իրենց ստացած աշխատավարձով և չհիմնավորված պարգևավճարներով:
Գյումրիում 1 ու կես տարվա ընթացքում արվել է դեռևս միայն ասֆալտապատում (վարկով), դեռևս պատրաստ չէ մաքսատունը (պարզ չէ երբ կաշխատի ամբողջ ծավալով), հա վայ…)) Տուրիզմը…)) Գյումրիում բոլոր հյուրանոցները և հյուրատները իրար հետ հաշված ունեն ընդամենը մոտ 1.300 քնելու տեղ, չկա ոչ մի լիարժեք գոնե 4 աստղանոց հյուրանոց, իսկ լողավազան ունեցող ամենամոտիկ հյուրանոցը Երևանում է: Էկող տուրիստները առավոտ գալիս են, երեկոյան գնում, մեծ մասը դպրոցականներ ՀՀ այլ քաղաքներից, մեծամասամբ Երևանից: Գյումրիում այս տարի անցկացվել է 4 խոշոր միջոցառում: Վարդավառ (մասնավոր նախաձեռնություն, 500.000 դրամ ծախս, մոտ 5.200 հյուր), Գյումրու օր (քաղաքային բյուջե, 8.000.000 դրամ, մոտ 6.000 հյուր), Անկախության տոն (պետական բյուջե, 220.000.000 դրամ, մոտ 14.000 հյուր), Ավրորա-համերգ (մասնավոր նախաձեռնություն, ???? դրամ, մոտ 1.000 հյուր): Դե հիմա կարծում եմ բարդ մաթեմաթիկա չի հաշվել ծախս-հյուր հարաբերակցությունը և տեսնել ով է ավելի էֆֆեկտիվ գործել: Գյումրիին պետք են հյուրանոցներ, պարոն վարչապետ, ԼԱՎ, ՈՐԱԿՈՎ ՈՒ ՇԱՏ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ: Լայվերը մարդ բերում եմ, բայց չեն պահում: Եթե ձեզ, պարոն վարչապետ, երբևիցե կհետաքրքրի քայլել Գյումրիում ոչ թե ձեզ անդադար քծնվող պաշտոնյաների, այլ իմ պես մարդկանց հետ, պատրաստ եմ ձեզ ժամերով պատմել, թե Գյումրիին իրականում ինչ է պետք, ինչքան է պետք ու որտեղից գտնել այդ միջոցները:

Հ.Գ. Չի կարելի քաղաքական պայքարը տեղափոխել «պլենդուզից ներքև», անկախ նրանից, որ հիմա դրանով զբաղվողների մեծ մասը հենց այնտեղ էլ ապրում էին:

Հ.Գ.2. Եթե նկատեցիք տեքստիս մեջ չկար «Լևոնն էդքան բան արեց Գյումրիի համար» հասկացողություն, որովհետև ինքը ոչինչ չի արել, բացի իր նշանակած լնգուլավազներով (դրանցից ոմանք հիմա պատգամավոր են) Գյումրիի բոլոր գործարանների թալանը ապահովելը»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am