Թուրքական հարձակումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի. Կանաչ լույս՝ Անկարայի համար

Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիսից՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ ճանապարհ հարթելով թուրքական կողմի առաջխաղացման համար: Որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

«ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - ըստ «Ազատության» հայտարարել է Սպիտակ տունը:
Էրդողանն իր հերթին պնդել է, թե ներխուժումը Սիրիա կարող է սկսվել ցանկացած պահի՝ ընդգծելով, որ բանակի առջև խնդիր է դրված մաքրել Եփրատի ափը քրդական ուժերից․ - «Մեր զորքերը կարող են Եփրափի արևելյան ափը հասնել հենց այս գիշեր, առանց նախազգուշացման: Մենք այլևս չենք կարող հանդուրժել ահաբեկչական այդ խմբավորումներից եկող վտանգը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նախագահ Թրամփը երեկ խոստացավ, որ ամերիկյան կողմը դուրս կբերի իր զորքերը, և այդ գործընթացն արդեն սկսվել է»:

Ինչպես հայտնում է ռադիոկայանը՝ արևմտյան մամուլը փաստում է, որ այս քայլով Սպիտակ տան ղեկավարը արմատապես փոխում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը Սիրիայի քրդերի հարցում: «Քրդական ուժերը Միացյալ Նահանգների ամենահավատարիմ գործընկերն էին «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում», - գրել է «Նյու Յորք Թայմսը»՝ հավելելով․ - «Նախագահ Թրամփն այդ որոշմամբ հակառակվում է Պենտագոնի ու Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պնդում էին, թե Ամերիկան պետք է փոքրաթիվ զորքեր թողնի ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքներում»:

Թրամփի որոշումը քննադատել են նաև Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական զորամիավորումները, որոնք փաստացի ստիպված են հիմա միայնակ դիմակայել թուրքական բանակի առաջխաղացմանը: «Ամերիկյան կողմը հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից», - նշել է նրանց միավորող կառույցը՝ հիշեցնելով, որ անցած 5 տարում Սիրիայի դեմոկրատական ուժերը 11 հազար զինվոր են կորցրել ամերիկյան բանակի հետ ուս-ուսի՝ «Իսլամական պետության» դեմ մղած պայքարում:

Թուրքիան առաջին անգամը չէ ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի դեմ՝ պնդելով, թե դրանք ահաբեկչական խմբավորումներ են: Սեփական տարածքում քուրդ անջատականների հետ ավելի քան 40 տարի շարունակվող պայքարի ֆոնին Անկարան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի քրդերի ամրապնդումը անմիջապես իր սահմանների մոտ: «Թուրքական հարձակումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի և կործանել այն առաջընթացն ու կայունությունը, որը ձեռք է բերվել ջիհադիստների դեմ տարիներ շարունակված պայքարի արդյունքում», - զգուշացրել է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարությունը:

Թուրքական առաջխաղացումը դատապարտվել է նաև պաշտոնական Դամասկոսը՝ ընդգծելով, որ իր տարածքում «անվտանգության գոտի ստեղծելու» Անկարայի ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը:
Նախագահ Թրամփը ժամեր առաջ արձագանքել է այս քննադատությանը Թվիթերի իր էջում՝ պնդելով, թե Ամերիկան վարձահատույց է եղել քրդերին համագործակցության համար, և այժմ պետք է մտածի սեփական զինվորների մասին:

«Քրդերը կռվել են մեզ հետ, և խոշոր գումարներ ու զինտեխնիկա ստացել դրա համար: Նրանք Թուրքիայի դեմ կռվում են տասնամյակներով, ես զսպում էի այդ կռիվը երեք տարի շարունակ, բայց հիմա ժամանակն է, որ մենք դուրս գանք այս վերջ չունեցող պատերազմից: Մենք կպատերազմենք այն դեպքում, երբ դա կբխի մեր շահերից և՝ միայն հաղթելու նպատակով», - ընդգծել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով․ - «Մենք 7 հազար մղոն հեռու ենք ապրում, և կրկին կջախջախենք «Իսլամական պետությունը», եթե նրանք որևէ կերպ մեզ մոտենան»:

Թամփի՝ մեկը մյուսին հաջորդած գրառումները, սակայն, կարծես չեն համոզել ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատներին, այլև կուսակից հանրապետականներին: «Կանաչ լույս վառելով Թուրքիայի ճանապարհին՝ մենք ձեռնարկում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող ամենավտանգավոր քայլերից մեկը», - Թվիթերում գրել է դեմոկրատ կոնգրեսական, նախկինում Իրաքյան պատերազմի մասնակից Ռուբեն Գալլեջիոն՝ ընդգծելով․ - «Քրդերն այլևս երբեք Ամերիկային չեն հավատա և նոր դաշնակիցներ կփնտրեն իրենք իրենց պաշտպանելու համար»:

Թրամփի մերձավոր դաշնակից, հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը պնդել է, թե այդ որոշումը սև բիծ կդառնա Ամերիկայի պատվին, կստիպի քրդերին այլ դաշնակիցներ գտնել և կերաշխավորի «Իսլամական պետության» վերադարձը:«Ես ամեն ինչ կանեմ Սենատում այդ որոշումը չեղարկելու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, եթե նրանք մեկ ոտնաչափ անգամ մտնեն Սիրիայի տարածք», - Fox News-ին ասել է հանրապետական սենատորը, ով, ի դեպ, ղեկավարում է օրենսդիր մարմնի ազդեցիկ կառույցներից մեկը՝ Արդարադատության հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում գերիշխող դիրք զբաղեցնող Ժողովրդական պաշտպանության զորամիավորումները որպես Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ, որին Թուրքիան և ԱՄՆ ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն Վաշինգտոնը տարանջատում է Սիրիայում գործող քրդական զորամիավորումները քրդական ահաբեկչական կառույցներից ՝ դաշնակցելով նրանց հետ ԴԱԵՇ-ի դեմ պայքարում:

Թուրքիան հայտարարել է, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կշարունակի նույն քաղաքականությունը հետագայում ևս: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի յուրաքանչյուր ներխուժում Սիրիայի տարածք անկայունություն է հրահրում ողջ տարածաշրջանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3639 անգամ
Լրահոս
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին փրկելու հերթական ձախողված փորձը․ Գագիկ Համբարյան (video) Ո՞վ եք Դուք, որ մեր պատմությունն աղավաղեք.այս իշխանությունը զզվում է հայ բառից. Մերուժան Տեր-Գուլանյան (video) Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է ռետինե խողովակի տեղ և փորձում է սադրել ռուսներին․Գագիկ Համբարյան (video) Ոստիկանը անձնագիրս ուզեց, ասացի՝ անձնագիրս կերել եմ.Մերուժան Տեր-Գուլանյան (video) Երկրում արտակարգ դրություն եք հաստատում, մարդկանց «թուլափայ» տալիս ու տապալում կորոնավիրուսի դեմ պայքարը․սա է իշխանության պատկերը․Համբարյան (video) Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը Այս իշխանությունը ազգադավ տականքների իշխանություն է,որից րոպե առաջ պետք է ազատվել․Հովհաննես Շահինյան (video) Կես տարվա հարկադիր STOP-ը Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրոգրող Սեմյոն Պեգովը. լուսանկար Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել. Տիգրան Աբրահամյան Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն է բախվել է ծառին Դիմակավորված կողոպուտ. թալանել են ոսկա, արծաթյա զարդերի խանութը Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները. «Իմ Ձայնը» նախագիծ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք». Մարինե Սուքիասյան Հրապարակվել են Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրեր Հույս ունեն թուլացած Լուկաշենկոյին ավելի հեշտ առնել իրենց տակը. Ֆոտոշարք Սինանյանն անգրագետ է,ով չի հասկանում՝ ինչ է հայրենիքը, ով հավաքել էր ճամպրուկներն ու «հայդա Գլենդել».Միհրան Հակոբյան (video) Նիկոլի շվաքի տակ թաքնված սույն պարոնը հանդգնում է լկտի գնահատականներ տալ Մարդաորս՝ «թավշյա» ձևով․ դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել․ Գևորգ Պետրոսյան 26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ Ինֆոգրաֆիկա «Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub