Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ի հաշիվ Հայաստանի արժեքների ոտնահարման չի կարող որևէ բարօրության բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստանն ու սփյուռքը հակադրելու ակտիվացող փորձերը։

«ՀՀ իշխանությունները, Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մղումից դրդված, զիջում և հանձնում են ամեն ինչ, այդ թվում` մեր պատմությունը, ինքնությունը կերտող էլեմենտները»,–ասում է Աղաջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ու Ցեղասպանության խնդրին, Հայոց ցեղասպանությունը կոչել էր անհիմն հիշողություն և հավելել. «Հուսով եմ` Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկիզբ լուսավոր ապագայի համար»։

Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանմամբ` Թուրքիան այս հայտարարություններով փորձում է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության գործընթացները փաստացի զատել ՀՀ–ից ու վերագրել սփյուռքին։

«Սա կեղծ ու շինծու թեզ է, քանի որ ՀՀ բնակչության մի ստվար հատվածը ևս Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, իրենց մեջ կրում են այդ ցավն ու պահանջատիրությունը։ Թուրքական կողմը, օգտվելով այսօրվա իշխանությունների պահվածքից, վարքագծից, որդեգրած քաղաքականությունից, փորձում է առավելագույնը քաղել, այդ թվում` Հայոց ցեղասպանության իսպառ դուրս բերումը ոչ միայն քաղաքական օրակարգից, այլև քննարկվող հարցերի և միջազգային օրակարգից»,–արձանագրում է դիվանագետը։

Աղաջանյանը հիշեցնում է, որ հայկական սփյուռքն այսօր մեծ ներուժ ունի այն երկրներում, որտեղ ոչ միայն 100 տարի առաջ ապաստան է գտել, այլև դրանց զարգացման ու կայացման գործում իր անուրանալի ներդրում է ունեցել։ Հետևաբար, հայկական սփյուռքին մեծագույն հարգանքով ու արժևորմամբ են վերաբերվում աշխարհի բազմաթիվ երկրներում` իշխանությունների մակարդակով։ Հայերը նաև քաղաքական մեծ կշիռ ունեն այդ երկրներում, ինչը անկախության տարիներին լայնորեն օգտագործվել է ոչ միայն ի նպաստ ՀՀ շահերի, այլև հենց Ցեղասպանության ճանաչման համար։ Այս առումով, Աղաջանյանի դիտարկմամբ ՀՀ–ի թուլացմանն ուղղված թուրք–ադրբեջանական քաղաքականության մեջ նաև մեծ տեղ է հատկացվում սփյուռքը Հայաստանից զատելուն։

Մեր զրուցակցի համոզմամբ` սփյուռքի օտարումը էապես կթուլացնի Հայաստանի դիրքերը թե՛ տնտեսական, թե՛ միջազգային-քաղաքական տեսանկյունից։
«Ցավալի է, բայց փաստ. այս իշխանությունները, սկզբնական շրջանում մեծ խոստումներ տալով, բայց իրենց գործունեության ընթացքում հստակ քայլերով փորձ են արել պառակտել, տարանջատել սփյուռքը, փորձել հենց սփյուռքում տարբեր ջրբաժաններ ներմուծել` դրանով փաստացիորեն թուլացնելով այն հայանպաստ քաղաքական լծակները, որոնք Սփյուռքը տասնամյակների ընթացքում կուտակել և բավականին հմուտ կերպով օգտագործել է ի շահ ՀՀ–ի ու հայ ժողովրդի»,– արձանագրում է դիվանագետը։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ` նույն համատեքստում են տեղավորվում նաև սփյուռքահայ գործիչներին` Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու դեպքերը։ Դիվանագետը նկատում է, որ հայազգի մարդկանց մուտքի մերժման դեպքեր ՀՀ պատմության ընթացքում երբևէ չէին գրանցվել, Հայաստանը, նրա խոսքով, մշտապես ընկալվել է որպես հայրենի օջախ, որի դռները միշտ բաց են եղել բոլոր հայերի առաջ։

Իշխանությունների այս քաղաքականությունն իր հերթին անարձագանք չի մնում սփյուռքի կողմից, ինչի մասին, մեր զրուցակցի խոսքով, վկայում է արտասահմանյան այցերի ժամանակ ՀՀ պաշտոնյաների նկատմամբ արտերկրի հայ համայնքների վերաբերմունքը։ Բացի այդ, Աղաջանյանը նաև նկատում է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով և ի հեճուկս Թուրքիայի ջանքերի սփյուռքում այսօր շատ ավելի մեծ համախմբում է տեղի ունենում` հօգուտ ազգային խնդիրների ներկայացման, Հայաստանի և հայաստանցիների շահերի սպասարկման։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ Հարյուրավոր քաղաքացիներ, դրոշները պարզած, երթով շարժվում են Երևան (video) Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան (video) Է գիտես՝ ես չեմ ուզում լրագրող ծեծե՞լ. Ալեն Սիմոնյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ֆրանսիայի քաղաքացի Լեո Նիկոլյանին բառի բուն իմաստով «սպանում են»․ Թովմասյանը՝ Զվարթնոցից (video) Նիկոլի կուսակցության բազմաթիվ անդամներ ներքին կարգով փորձում են միանալ մեզ․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյա՛ն, ուրախացե՛ք, ձեզանից ցածր վարկանիշ ունի ձեր ասֆալտը․ Արթուր Խաչատրյան (video) Սևանում Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը համալրվեց հարյուրավոր քաղաքացիներով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am