Վտանգ Հայաստանի համար. Այժմ էլ Թուրքիան է ցանկանում միջուկային զենք ունենալ

Օրերս իր կուսակցության կողմնակիցների հավաքին Սիվաս քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից:
«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - հայտարարում էր Էրդողանը:

Իր ելույթում Էրդողանը չի հստակեցրել՝ արդյոք Անկարան մտադի՞ր է միջուկային զենքի տեխնոլոգիաների վրա աշխատել, թե՞ ոչ։

Նկատենք, որ 1980 թվականին Թուրքիան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ 1996-ին՝ Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին բազմակողմանի համաձայնագիրը։ Իսրայելը, հիշեցնենք, պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ ունի միջուկային զենք։

Միջուկային զենք ունեցող երկրների պաշտոնական «ակումբում» հինգ անդամ է՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը․ սրանք այն երկրներն են, որ միջուկային զենք են ստեղծել մինչև 1956 թվականը։ Եվս մի քանի պետություն, տարբեր տվյալների համաձայն, նույնպես ունեն միջուկային զենք՝ խոսքը Պակիստանի, Հնդկաստանի և Հյուսիսային Կորեայի մասին է։ Եվ Իսրայելը, որը ոչ հերքում , ոչ էլ հաստատում է այդ փաստը։

Էրդողանի սկանդալային հայտարարությունը հնչել է թուրք - ամերիկյան տարաձայնությունների ֆոնին։ Թուրքիան ձեռք է բերել ռուսական S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր, ինչին ի պատասխան՝ Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային տրամադրել F-35 կործանիչները:

Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Իր ելույթում Թուրքիայի նախագահն ասել է նաև, թե ընթացքի մեջ է ռուսական S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը, և այդ համակարգերը կնպաստեն Թուրքիայի անվտանգության ուժեղացմանը։
Անկարան, հիշեցնենք, ռուսական համալիրները գնելու համար վարկ էր ստացել հենց Մոսկվայից: Ավելին՝ այդ համակարգերը սպասարկելու են թուրք մասնագետները, և ռուսական կողմը պարտավորվել է աջակցել Թուրքիային հրթիռային այդ համակարգերի սեփական արտադրության գործում:

Հուլիսի վերջին S-400-ները Թուրքիային մատակարարելու առաջին փուլն ավարտվեց։ Ավարտվել է ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը Թուրքիային մատակարարելու առաջին փուլը: Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գնդապետ Թամեր Զինջիրը:

«Ավարտվեց հուլիսի 12-ից սկսված S-400 հրթիռների մատակարարման առաջին փուլը՝ ըստ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրի մեր օդային պաշտպանությունը ամրապնդելու և հեռահար հրթիռներ ունենալու կարիքները բավարարելու համար», - ասել գնդապետը: Հուլիսի 12-25-ը Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմակայանում վայրէջք է կատարել S-400 հրթիռների առաջին խմբաքանակը տեղափոխող 30 օդանավ: Հիմա պլանավորվում է մատակարարման երկրորդ փուլը:

Ամերիկյան F-35 ռազմական օդանավերը Թուրքիային վաճառելու, այդ օդանավերի արտադրությունում Թուրքիայի ներգրավվածության խնդիրների վերաբերյալ Թամեր Զինջիրն ասել է, որ այդ ծրագրերը միայն կասեցված են․ - «F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը անորոշ ժամանակով դադարեցվել է, թուրք օդաչուների ուսուցումը ևս անորոշ ժամկետով սառեցվել է»: Նա հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային առաջարկել է բալիստիկ հրթիռների դեմ ՆԱՏՕ-ի հնարավորություններն ուժեղացնելու համար երկրի տարածքում տեղադրել SAMP-T հրթիռային համակարգերի մեկ մարտկոց: Ֆրանս-իտալական EUROSAM կոնսորցիումի հրթիռային համակարգը տեղադրվելու է Թուրքիայի հարավային սահմանին:

Այսպես, Հայաստանի հարևան Թուրքիան բացեիբաց հայտարարում է իր միջուկային հավակնությունների մասին։ Հայաստանի հարևանը, որը աշխարհի տարբեր երկրների հետ խոսում կոշտ լեզվով, այժմ նոր սկանդալային ցանկության մասին է ակնարկում։ Սա վկայում է այն մասին, որ Էրդողանը կարող է գնալ այդ քայլին՝ Թուրքիան դարձնել իր պատկերացրած՝ «հզոր» պետությունը, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3432 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am