45 րոպեի փոխարեն 2,5 ժամ. ինչ են զրուցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ զրուցել են 45 րոպեի փոխարեն 2,5 ժամ, գրում է «Բելտա»-ն:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն երկկողմ հարաբերությունների «վերաթողարկման» որոշակի պատմություն:
«Ես կառաջարկեի բացահայտ, նույնիսկ բարեկամական մթնոլորտում քննարկել մեր հարաբերություններին առնչվող հարցերը: Թող դրանք տհաճ լինեն Բելառուսի համար, սակայն Դուք պետք է դրանք ներկայացնեք: Ես էլ մեր հետագա համագործակցության համար անկեղծորեն կներկայացնեմ այն հարցերը, որոնք անհրաժեշտ եմ համարում, որոնցից որոշները կարող են այդքան էլ հաճելի չլինել ԱՄՆ-ի համար: Դա թույլ կտա հետագայում ստեղծել հարաբերությունների այն հիմքը, որը պետք է լինի մեր միջև»,- ասել է Լուկաշենկոն: