«Այդպիսի ենթատեքստով ակնարկը դրա հեղինակի հերթական զրպարությունն է». Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու

168 ժամը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի աշխատասենյակում ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ուղիղ եթերում անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության և «ՍանիՏեքի» հետ քաղաքապետարանի պայմանագրային հարաբերությունների խնդիրներին, առանց հստակ անուններ նշելու ակնարկել են, թե աղբահանությամբ զբաղվող ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, քանի որ այն, ըստ չճշտված տեղեկությունների, կապ ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր հետ:

«Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում… Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»,-ասաց վարչապետ Փաշինյանը: «Եղբայրը…»,- փորձեց հուշել Մարությանը:

Ն. Փաշինյանը շարունակեց. «Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»:

Ապա քաղաքապետը հայտնեց, որ «ՍանիՏեք»ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հարկերը թաքցնելու համար, ինչին Փաշինյանն արձագանքեց.

«Եթե այդ ամենը հիմնավորվի, ձեր «վերսիան» ավելի է հիմնավորվում, որ գումարներ հանելու պրոցես է: Կարո՞ղ է, որ որոշ մարդիկ հետախուզման մեջ են, Լիբանանում, բան, գումարի կարիք ունեն: Մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ են, իրենք տենց՝ կազինոյի, Բադեն-Բադենի… փողի կարիք ունեն: Չէ, ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ»:

Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի այս ակնարկը ոմանք վերագրեցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա եղբայր Լեւոն Սարգսյանին:

168.am-ի հարցին, թե որքանո՞վ դա կարող է վերաբերել ՀՀ 3-րդ նախագահին և նրա եղբորը, Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը պատասխանեց.

«Եթե այս թեմայով կլինի հստակ, հասցեական պաշտոնական հայտարարարութուն, որը կվերաբերի ՀՀ 3-րդ նախագահին, կլինի նաև պաշտոնական մեկնաբանություն:

Միտումնավոր և պարբերաբար չճշտված տեղեկություններ հրապարակելը, ապատեղեկատվությամբ հասարակությանը մոլորեցնելու հնարքները, ցավոք, մեր իրականության մեջ հաճախակի են դարձել:

Եթե որևէ մեկը կարող է պնդել, թե չճշտված տեղեկությունների հիման վրա արված ակնարկը վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահին կամ նրա հարազատներին, ապա պետք է իմանա, որ այդպիսի ենթատեքստով ակնարկը, վստահաբար, դրա հեղինակի հերթական զրպարությունն է, հերյուրանք, հրապարակ նետվող և որևէ հիմնավորում չունեցող անպատասխանատու խոսք»:

դիտվել է 1714 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am