Փաշինյանը Մարտի 1-ի վերաբերյալ կեղծիքների գերին է․ Վիկտոր Սողոմոնյան

«Այս պահին դատական պրոցեսում տեղաշարժ չկա: Շարունակում է պահպանվել այն խայտառակ վիճակը, որն ընդհանրապես աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ինչպես մեր գործընկերներներից շատերն են ասում, Եվրախորհրդի երկրների պատմության մեջ։ Այսինքն՝ մարդն անժամկետ գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը քննարկվում է Սահմանադրական դատարանում, և այդքանով ասվում է, որ հոդվածի վերաբերյալ հարցեր կան»,-Politik.am-ը-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին նման տեսակետ հայտնեց վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սողոմոնյանի խոսքով՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքն ու գործը քաղաքական հետապնդում է, և դատարանները, որոնք կնիք են դնում նման որոշումների տակ, այդ հետապնդումն իրականացնողներն են: «Ունենք աննախադեպ ապօրինություն, որը շատ թանկ է նստելու մեր պետության վարկանիշի վրա, և կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, ով կարող է խուսափել հետաքննությունից: Ինքս մի քանի անգամ ասել եմ, որ պետք է սրիկա լինել ասելու համար, թե Քոչարյանը կարող է փախչել»,-ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի հայտարարությունը, որով նա անդրադարձ կատարեց հասարակական այն շրջանակներին, որոնք Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ և մասնավորպես նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն իրավունք ունի տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել, Սողոմոնյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը անհեթեթության էտալոն է։ Հայտարարությամբ ասվում է, որ Քոչարյանը մեղավոր է, քրեական հանցագործություն է կատարել, որովհետև տանկեր է հանել և տանկերի տակ տրորել է ընդդիմությանը, հետևաբար նա քաղբանտարկյալ չի կարող լինել: Եթե մենք նրան քաղբանտարկյալ համարենք, ուրեմն նույն բանը կարող Է անել Փաշինյանը։ Նա հերթական անգամ փորձեց կեղծել իրականությունը, մանիպուլյացնել` ապացուցելու համար, որ Քոչարյանը մեղավոր է»։ Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման փաստին՝ Սողոմանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի վերաբերյալ կեղծիքների գերին է. «Փորձելով այնուամենայնիվ ապացուցել, որ ինքը ճիշտ է, հրահանգներ են իջեցնում սրան-նրան ձերբակալելու համար։ Հենց մեկին ձերբակալում են, նրանց մոտ էյֆորիա է սկսում, թե ահա բացահայտվեց, ինչը հետո փաստերով չի ճշտվում։ Այս դեպքն էլ լավ ցուցիչ է այն ամենի, ինչի մասին պատմում եմ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյան չի ազատվել այդ կեղծիքից, եթե դա իսկապես հնարավոր է, կարծում եմ` մենք նմանատիպ շոուների ականատես ենք լինելու»,-ասաց նա: Վիկտոր Սողոմոնյանը նաև հավելեց՝ կարծում եմ օրերս Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները կներկայացնեն իրենց հետագա քայլերը։

դիտվել է 401 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am