Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն

Ժամանակը գրում է.«Ինքնին այն, որ վարչապետի հայտարարության մասին ազդարարում է ոչ թե կառավարության մամուլի ծառայությունը կամ վարչապետի խոսնակը, այլ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պարզաբանում-հայտարարությունը, արդեն իսկ հետաքրքիր է: Արդյոք դա ազդարարո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանն անելու է իրավիճակի հանգուցալուծման որևէ տարբերակի վերաբերյալ հայտարարություն, թե՞ խոսքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությանն առնչվող որևէ դիրքորոշման մասին է: Բոլոր դեպքերում մի բան ակնառու է, որ, իհարկե, լուծման «բանալին» վարչապետ Փաշինյանի մոտ է, թերևս այն պարզ պատճառով, որ հենց նա է մայիսի 20-ի իր ելույթով, այսպես ասած, բացել դուռը, հանել խնդիրը արկղից: Հետևաբար ենթադրվում է, որ նա այդ ամենն անելով՝ պատկերացնում էր նաև որևէ լուծում, կամ լուծման մի քանի տարբերակ տարբեր իրավիճակների համար, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի:

Ընդհանրապես, այդ իմաստով Հայաստանում ստեղծվել է իրապես աննախադեպ իրավիճակ: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանի հետ աշխատանքում, այսպես ասած, ավելի լավ հարաբերություն ուներ իշխանության, քան ընդդիմադիր ուժերի հետ: Ի վերջո, իշխանության իրավական լուծումները վերջին հաշվով ստանում էին Վենետիկի հավանությունը: Ներկայումս ստացվում է, որ նախկին իշխանություն-ներկայիս «ընդդիմությունն» ավելի «մոտ» է Վենետիկին և կա որոշակի փոփոխություն՝ իշխանությունը ներկայումս ունի Վենետիկի հանձնաժողովի հետ գործակցված աշխատանքային մեխանիզմների ձևավորման և բյուրեղացման անհրաժեշտություն: Ակնառու է, որ նախկին իշխանության շրջանակներն օգտագործելու են հանձնաժողովի հետ աշխատանքի իրենց նախկին տարաբնույթ փորձն ու մեխանիզմները իրենց, այսպես ասած, քաղաքական նպատակների համար, այդ թվում, բնականաբար, առաջնային նպատակ ունենալով հանձնաժողովը դարձնել իշխանության նկատմամբ ճնշման հարթակ: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իրավիճակը ենթադրելու է մի շարք ռեֆորմներ իրավական, օրենսդրական գործիքակազմում, ընդ որում հիմնարար՝ ընդհուպ անշուշտ նաև Սահմանադրության փոփոխություն, հնարավոր է պատկերացնել, թե ինչ հեռանկարի մասին է խոսքը:

Միաժամանակ, գնալ Վենետիկի մերժման ճանապարհով, Հայաստանի իշխանությունը թերևս չի կարող՝ հաշվի առնելով այն, որ ընդհանրապես Հայաստանի համար ժողովրդավարական իմիջը ռազմավարական ռեսուրս է և այն ունի ընդհուպ ռազմա-քաղաքական ահռելի նշանակություն:

Այդպիսով, ՍԴ պատմությունն ընդամենը մի դրվագ է, որը արտացոլում է առավել լայն խնդրի հավանականությունը, որը, իհարկե, ամենևին ոչ ճակատագրական կամ բեկումնային, բայց մարտահրավեր է նոր իրավիճակում, որը պահանջելու է սկզբունքային, հայեցակարգային լուծումներ հետհեղափոխական հնարավոր «ստատուս-քվոն» փոխելու և Վենետիկի հանձնաժողով-իշխանություն գործակցությունը նախկին իշխանության ազդեցությունից ապահովագրելու համար»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 428 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am