Դպրոցականներին պատվաստելու լուրերը կեղծ են
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում անդրադարձել էր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին: Նշել էր, որ պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ հակառակը: Նախարարը հույս էր հայտնել, որ վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն:
Աղմկոտ հայտարարության հեղինակն Արսեն Թորոսյանի գրառումներից մեկում նշել է, որ աղջիկներն այդ մասին տեղեկություն տալով պարզապես փորձել են ազատվել դասերից.
«Երեկվա դեպքի հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել: Աղջիկները, որոնց մասին ես խոսում էի, ցանկանալով դասից ազատվել, պատճառ էին բերել պատվաստումը»,- նշված է գրառման մեջ: