Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում

«Իրատեսը» գրում է. «Իշխանության գալուց հետո կրթության ոլորտի պատասխանատուներն անմիջապես անցան նախկինների կատարածը թերագնահատելուն, քննադատելուն ու մի շարք հաստատություններում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություններ անելուն: Որտեղ ասես ու ինչքան ասես աուդիտ հայտարարեցին, բայց տեսանելի խախտումներ չհայտնաբերելով՝ հանգիստ նստեցին տեղները: Բարձաձայնեցին նաև մի շարք ՊՈԱԿ-ներ օպտիմալացնելու, ուսուցիչների վարքականոն մշակելու և նրանց աշխատավարձը բարձրացնելու մասին:

Հայտարարությունները, սակայն, մինչ այս պահը կյանքի չեն կոչվել:

Կրթության և գիտության նախարարության ամեն մի «հեղափոխական» հայտարարությունից հետո բողոքի հսկայական ալիք է բարձրանում, ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ այդպես վարվել չի կարելի: Ինչ վերաբերում է ուսուցիչների վարքականոնի մշակմանը, նոր որակի մանկավարժներ պատրաստելուն և ըստ այդմ բարձր վարձատրություն ապահովելուն, ապա այդ բարեփոխումներին միտված ծրագիրը՝ «Ուսուցիչը», դեռ երկու տարի առաջ էր մեկնարկել, որն այժմ նոր իշխանությունները սահուն կերպով փորձում են իրենց վերագրել:

Վերոնշյալ ծրագիրն իրոք կարելի է հեղափոխական համարել, քանի որ դրանով նախատեսվում էր ուշադրություն դարձնել կարևորագույն երկու ուղղության՝ ուսուցչի աշխատանքի որակական արդյունքի բարձրացմանը և ուսուցչի սոցիալական կացության կտրուկ բարելավմանը: Նախատեսվում էր, որ ծրագրի շնորհիվ բարելավվելու է ուսուցչի հեղինակությունը հասարակությունում, իսկ վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունն ազդելու է ուսուցչի աշխատանքի որակի վրա: Ձևավորվելիք համակարգը, ի դեպ, կիրառելի էր լինելու միայն Հայաստանում: Ուսուցիչները, ծրագրի շրջանակում անցնելով հատուկ վերապատրաստումների փուլ, կարող էին տարբեր աստիճանների տարակարգեր ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտար մինչև 50 տոկոս ավելի աշխատավարձ ստանալու:

«Ուսուցիչ» ծրագիրը նախորդ տարի գրեթե ավարտուն տեսք ուներ, բայց քաղաքական վերադասավորումները հետին պլան մղեցին այն: Այժմ, ծրագրի առանձին դրույթներից օգտվելով, նոր կառավարիչները փորձում են նորարար երևալ ու բարձր աշխատավարձ խոստանալ ուսուցիչներին: Պարզվում է՝ նորեկներն այդքան էլ լավ չեն հասկացել ծրագրի ամբողջ էությունը, հետևաբար այն ամբողջապես կյանքի կոչել չեն կարողանում:


Մանկավարժները ոչ միայն այս ծրագրով նախատեսված, այլև նախարարության կողմից պետականորեն հաստատված վերապատրաստումները չեն անցնում: Ուսուցիչների ու տնօրենների համար պարտադիր վերապատաստումն ու ատեստավորումը, որ անց են կացվում համապատասխանաբար 3 և 5 տարին մեկ, ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) արդեն տևական ժամանակ չի իրականացնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am