Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Ջոն Էվանսի հոդվածը՝ The National Interest-ում

The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում լույս է տեսել 2004–2006թթ․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսիհոդվածը՝ «Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը»վերնագրով։ Դեսպանը գրում է, որ չնայած չճանաչված լինելու հանգամանքին՝ Արցախը կառուցել է գործուն ժողովրդավարություն, որն ունակ է վարել միջպետական հարաբերություններ։ Էվանսի համոզմամբ՝ժամանակն է, որ միջազգային հանրությունն ազգերի ընտանիք ընդունի Արցախը։Դեսպանը հոդվածը սկսում է՝ պատմելով 451թ․ պարսկական կայսրության դեմ հայերի մղած պայքարի մասին ու նշում, որ չնայած պարտությանը՝ հայերը պահպանեցին իրենք քրիստոնեական հավատքը՝ այն համարելով հաղթանակ։ Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև. 2018թ․ փոքր, բայց վճռական հայկական ժողովրդավարական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես հայերն են այն անվանում) գոյապայքար է մղում՝ դիմագրավելով ռազմական առումով գերակա մի ուժի, որը փորձում է ոչնչացնել նրան։ Պրոֆեսոր Օդրի Ալստադն Ադրբեջանի մասին իր վերջին հոդվածում չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը, սակայն պետք է դա աներ, քանի որ ճչանաչված այդ պետության քաղաքացիների բարդ դրությունը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է։ Այս շաբաթ ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելելու է Վաշինգտոն։ Նա ընդունելության չի արժանանալու վարչակազմի կողմից, մասամաբ, որովհետև ԱՄՆ-ը լուռ է այն հարցում, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921թ․ Իոսիֆ Ստալինի ձեռքով։ Վաշինգտոնը չի ճանաչում Արցախը, իրականում դեռ ոչ մի երկիր չի ճանաչում, սակայն Սահակյանի նախորդը, որն այցելել էր Վաշինգտոն 1999-ին և 2002-ին, աշխատանքային հանդիպումներ էր ունեցել Պետքարտուղարության պաշտոնյաների հետ: Վաշինգտոնում կա Լեռնային Ղարաբաղի/ Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ։ Այս այցի շրջանակում Սահակյանը պետք է սահմանափակվի Կոնգրեսում կայանալիք հանդիպումներով և Ազգային շահերի կենտրոնում մասնավոր ճաշով։ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ավելի քան 20 տարի է՝ միջնորդ է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորման գործընթացում։ Չնայած ԵԱՀԿ-ի հովանու ներքո այս բանակցությունները դեռ կարգավորման չեն հանգեցրել, Ղարաբաղի ժողովուրդը կառուցել է ծաղկուն ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի վրա։ [...] 2016թ․ ապրլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ եմ տեսել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն՝ չնայած աշխարհի կողմից չճանաչված լինելու հանգամանքին։ Նրանք ունեն Մոնտեվիդեոյի կոնվենցիայում ամրագրված՝ պետության բոլոր հատկանիշները, բացի վերջինից՝ միջպետական հարաբերություններ վարելու ունակությունից։ Իրականում ունակությունն էլ ունեն, սակայն զրկված են դրա հնարավորությունից։ Ադրբեջանը պատժում է յուրաքանչյուրի, ով այցելում է Ղարաբաղ առանց իր համաձայնության, ինչպես օրինակ, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն է, հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնեյշսը և շատ ուրիշներ, ովքեր այժմ Բավքի «սև ցուցակում են»։ Ես ինքս եմ այդ ցանկում։ Վերջերս Բրյուսելում հավաքված միջազգային իրավունքի փորձագետների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ, որին կարելի է հղում անել միայն արտաքին սպառնալիքի դեպքում, այսինքն՝ պաշտպանելով պետությունը արտաքին սպառնալիքներից, այլ ոչ թե խոչընդոտել ներքին փոքրամասնության իրավունքների իրացմանը։ [...] Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախը, ազգերի ընտանիք։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում նշեց Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը, «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»։ Մանրամասները՝ civilnet.am-ում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am