Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը, հայտնում է Aysor.am–ը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։
Ուսանողները Հայաստան էին եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու համար, իսկ հետո չեն կարողացել հետ վերադառնալ վարժարան։
Գնդերեցների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նշել է, թե Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է այդ թեմայից, այլ տեղեկություն տրամադրել չեն կարող, իսկ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների վերաբերյալ հարցը ՊՆ-ն անտեսել է, որևէ պատասխան չի տրվել։
Կայքը փորձել է պարզաբանում ստանալ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ` Հոգեշնորհ Տեր Գևորգ վարդապետ Հայրապետյանից։
Հայր Գևորգն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ սաներից մեկին տրվել է տարկետում, քանի որ առողջական խնդիր ունի. «Իսկ երկուսը հիմա բանակում են, բայց՝ ժամանակավոր, իրենց վերաբերյալ կա հատուկ մոտեցում՝ խնդիրը կարգավորելու համար, իրենց վերաբերյալ օրենքը հաստատված չէ, դրա համար խնդիրը կարգավորման մեջ է»,- նշեց Հայր Սուրբը։
Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչի խոսքով՝ ՊՆ-ից խոստացել են մեկ ամսվա ընթացքում լուծել հարցը։
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը