ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը

ՔՊ-ական պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով զենքի լուսանկարներ և նշելով, որ դրանք հայկական արտադրության են։

Oragir.News-ը ուսումնասիրել է հրապարակված լուսանկարները, ինչի արդյունքում պարզվել է, որ զենքը արտադրվում է Maktes Arms ընկերության կողմից, որը զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակության զենքերի արտադրությամբ։

Ռազմական նշանակության զենքի վերաբերյալ բաց աղբյուրներից պարզ է դարձել, որ Maktes Arms ընկերության T-AB 1A բուլփափ տեսակի մոդուլային ինքնաձիգը նախագծված է էլիտար զինվորական և իրավապահ ստորաբաժանումների պահանջներին համապատասխան։

Փոխվող փողի և պահեստատուփի ընդունիչի շնորհիվ այն կարող է հեշտությամբ ձևափոխվել՝ կրակելու 5.56×45 NATO, 5.45×39, 7.62×39 կամ այլ միջանկյալ փամփուշտներով՝ օգտագործելով ինչպես ստանդարտ AK, այնպես էլ STANAG տեսակի պահեստատուփեր։

Այս համատեքստում առավել հետաքրքիր էր պարզել, թե արդյոք նման զենքերն օգտագործվում են Հայաստանի ռազմարդյունաբերության և զինված ուժերի շրջանակում։

Ռազմաքաղաքական փորձագետ Մհեր Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ նման թեմաները, որոնք կարող են պարունակել ռազմական գաղտնիք, չպետք է մեկնաբանվեն։

Հարցին, թե արդյոք տվյալ զենքերը կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, փորձագետը պատասխանեց․ «Դա ռազմական և պետական գաղտնիք է։ Ոչ պատգամավորները, ոչ էլ պաշտպանության նախարարության աշխատակիցները չպետք է նման տեղեկատվությունը դարձնեն հասարակության համար հասանելի։

Նորմալ երկրներում ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերն ու խնդիրները մնում են պետական գաղտնիք և չեն բարձրաձայնվում»։ 

oragir.news

դիտվել է 1455 անգամ
Լրահոս
Իսրայելում Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է ԱՄՆ նախագահին. «Դուք սկսել եք պատերազմը, իսկ Իրանը կավարտի այն» Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am