Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում․Լիա Սարգսյան

Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում
Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հենց հաջորդ օրը Վաղարշապատում իրավապահները բերման են ենթարկում ընդդիմադիր ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներին։«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Փաշինյանն անուղղակի ձեւով հանձնարարել է իրավապահներին՝ չեզոքացնել ընդդիմադիրներին եւ միչեւ ընտրությունները այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երանի տան 1937թ․-ի Ստալինյան բռնաճնշումներին։ Գործընթացը սկսվել է Վաղարշապատից՝ Մայր Աթոռի դեմ իրականացվող արշավով պայմանավորված:
Առաջիկայում Փաշինյանը նոր թափով է արշավելու Կաթողիկոսի դեմ, եւ այդ ճանապարհին պետք չեն խոչընդոտներ՝ ի դեմս ընդդիմադիրների։ Մեզ հայտնի են դարձել այսօր բերման ենթարկվածների անուններ․ ձերբակալվածների թվում են՝ Արմեն Աֆրիկյանը, Նորայ Օհանյանը, Գեղամը, Գևորգը, Սարգիսը, Սամվել Դավթյանը, Ծաղկալանջի նախկին գյուղապետ Մանվել Մկրտչյանը, Էդգար Վասակյանը, այլք։ Ընդհանուր առմամբ շուրջ 10 ընդդիմադիր է ձերբակալվել։ Հատկանշական է, որ հիշյալ անձանց թվում են նաեւ Կաթողիկոսի համագյուղացիներ։
Այս անձնինք մեղադրվում են իբրեւ ընտրություններին ուղղորդելու մեջ։ «Իշխանություն» լրատվականը Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրել էր մի շարք դեպքեր, երբ իշխանական թեկնածուի օգտին իրականացվել է ակտիվ և համակարգված քարոզչություն։ ՔՊ-ականները այցելել են տնետուն՝ կոչ անելով ընտրել իշխանական թեկնածուին, քարոզարշավում գործի է դրվել վարչական ռեսուրս, համայնքապետերը աշխատանքային ժամերին մասնակցել են ՔՊ-ի քարոզարշավին, նախընտրական շրջանում ընտրողներին նյութապես շահագրգռել են, վերանորոգվել են տանիքներ և ասֆալտապատվել փողոցներ հենց ընտրական փուլում։
Նշված դեպքերը արձանագրվել են մեր կողմից, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում, ըստ պաշտոնական տեղեկությունների, վարույթ նախաձեռնվել է, սակայն մինչ օրս որևէ ենթադրյալ հանցագործ պատասխանատվության չի ենթարկվել, բերման չի ենթարկվել և չի պատժվել։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատության դրսևորում։ Օրենքը նման դեպքերում կիրառվում է ընդդիմախոսների նկատմամբ որպես ճնշման միջոց, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների առնչությամբ արձանագրված խախտումները մնում են առանց իրավական հետևանքի։

Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը։

դիտվել է 1854 անգամ
Լրահոս
Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am