Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Չեմ ուզում անդրադառնալ ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեվերանսներին Ադրբեջանի ու Ալիեւի հասցեին, որոնք «անզեն աչքով» իսկ մի քանի աստիճան գերազանցում են Հայաստանում արված հայտարարությունները:

Ի վերջո, այսպես ասած «ֆան-ակումբներից» դուրս, ցանկացած ողջախոհ մարդու համար ամենեւին զարմալի չէ Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը ԱՄՆ համար, որը ամենեւին նոր չէ, որ արտահայտվում է:

Բայց Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս մեղմ ասած ոչ կոռեկտ է:

Նա ասում է, որ ինքն առաջին մարդն է եղել, որ թռել Ադրբեջանի երկու հատվածները միացնող Թրամպի ուղու վրայով, ժամանելով Բաքու:

Բնականաբար հարց կառաջանա, թե ինչու՞, ինչո՞վ է դա ոչ կոռեկտ հայտարարություն: Նախ, դեռեւս գոյություն չունի Թրամպի ուղի, թե ֆիզիկապես, թե անգամ իրավաբանորեն: Դա ընդամենը հռչակված համաձայնություն է: Երկրորդ, Թրամպի ուղին ենթադրում է Հայաստանի շատ կոնկրետ տարածք, շատ կոնկրետ պարամետրերով: Երրորդ՝ ենթադրվում է, որ այդ տարածքը Հայաստանի ամենահարավային հատվածում է, իսկ Ջեյ Դի Վենսին Երեւանից Բաքու տանող օդանավը մեղմ ասած չէր կարող Ադրբեջան թռչել նախ իջնելով Սյունիքի հարավ, հետո նոր գնալով Բաքու:

Այսինքն, Վենսի օդանավն անգամ ենթադրական Թրամպի ուղու վրայով թռչել չէր կարող, պատկերավոր այդպես ասելու համար:

Ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահը ձեւով Թրամպի ուղի է բնորոշում Հայաստանի տարածքը, հավաքական իմաստով այն դիտարկելով Ադրբեջանի երկու հատվածները կապող ճանապարհ:

Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես ասած «հատուկ նշանակության երկրպագուների» համար Վենսի բերանից դուրս եկած ամեն բառ հավասարազոր է «մանանայի»: Բայց, մտածելու դեպքում առաջանում է հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ է ԱՄՆ փոխնախագահն այդպես անբռնազբոս ձեւով Հայաստանը դիտարկում «Թրամպի ուղի»: Սա գործնականում վերաբերմունքի դրսեւորում է, եւ ոչ պատշաճ վերաբերմունքի:

դիտվել է 789 անգամ
Լրահոս
Իսրայելը մասնակիորեն բացել է օդային տարածքը Իրանի փորձագետների խորհուրդը որոշել է, թե ով կլինի երկրի նոր հոգևոր առաջնորդը Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում Մենք արդեն մահանում ենք. անհետ կորածների մայրերի խաղաղ ակցիան Կառավարության դիմաց Ynet. Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարվածել են Իրանին Իսրայելում Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է ԱՄՆ նախագահին. «Դուք սկսել եք պատերազմը, իսկ Իրանը կավարտի այն» Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am