Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք»

Ապրիլի 8-ի երեկոյան Մարիամն աշխատանքից տուն է հասել այն ժամանակ, երբ երեխաները խաղում էին։ Տուն մտնելով՝ տեսել է, որ 9-ամյա ավագ դուստրը 6-ամյա քրոջ համար անընդհատ երկու գույնի դռների մասին է կրկնում ու հետո հարցնում, թե արդյոք քույրը պատին շատ ժամացույցներ է տեսնում։ Մայրը միանգամից հասկացել է, որ երեխաներն ինչ-որ վատ խաղով են տարված, ու տպավորություն է ստացել, որ նրանք կրկնօրինակում են ինչ-որ տեղ տեսածը։ Մարիամը հարցրել է, թե ինչ են խաղում, եւ պատկերացում էլ չի ունեցել, որ դուստրերը տարվել են վերջին շրջանում հատկապես դպրոցականների շրջանում համացանցի միջոցով վարակի պես տարածված խաղով։

Ավագ դուստրը պատմել է, որ դպրոցում խաղացել են, հետո թվարկել է այն երեխաների անունները, որոնք մասնակցել են դրան։ Ինքը նրանց թվում է եղել։

«Իրեն էլ են ասել, որ գնա խաղա։ Պառկացրել են, աչքերը փակել է, հետո քունքերը տրորել են։ Ասում է՝ դուռ տեսա, հենց բացեցի, սեւ մարդ տեսա, վեր կացա, ասեցի՝ էլ չեմ ուզում խաղալ»,- աղջկա պատմածն է հիշում Մարիամն ու հավելում, որ դստեր համադասարանցիների մեջ երեխա է եղել, որ երկու անգամ է խաղացել։ Դասամիջոցին դասվարը նկատել է, որ երեխաները խաղում են, բայց առաջին հայացքից չի պատկերացրել, թե ինչ խաղ է, պարզապես խնդրել է ավարտել այն։

Նա ընդամենը մեկն է այն բազմաթիվ ծնողներից, որոնց երեխաները վերջին շրջանում առնչվել են այդ խաղին։ Հատկապես վերջին օրերին համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սկսեցին ակտիվ քննարկել վարակի պես տարածում գտած խաղն ու դրա վտանգավորությունը։

«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նախ նշում է, որ լավ կլինի հրապարակայնորեն չօգտագործել խաղի անունը, քանի որ ցանկացած կոնկրետ հիշատակում ինքնին կարող է գրավիչ լինել ու հրապուրել երեխաների նոր շրջանակների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am