Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը նշված ավտովերանորոգման կետում վերանորոգման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղի ուժերով քաղաքացիները մարել են կրակը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի հերթապահ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ Դեպքի փաստով ոստիկանության Բյուրեղավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը