Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան

Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը:


«Այն նույն Red Store-ը, որը սևով աշխատելու պատճառով նիկոլի հրահանգով փակվեց մի քանի օր, հիմա էլ նոր կանցերտներ ա տալիս։ Ուրեմն մարտի 8-ին, որպես նվեր, iPhone 14 եմ գնում իրենց Կոմիտաս մասնաճյուղից։ Բնականաբար ենթադրում եմ, որ փակ տուփ է, չօգտագործած։ Միացնում են, ստուգում են, կարծես թե օքեյ ա։ Հեռախոսը eSIM քարտային տարբերակով ա լինում, ու դա ակտիվացնելու համար պետք է գնաս բջջային կապի օպերատորի գրասենյակ։ Գնում ենք գրասենյակ, որ ակտիվացնեն, մեկ էլ ասում են, որ հեռախոսի վրա արդեն ակտիվ ամերիկյան eSIM կա, հեռախոսն էլ միացվել՝ ակտիվացվել է 2025 թվականի հոկտեմբերին (եթե ինչ՝ ես գնել եմ «փակ տուփով» տարբերակը)։ Դա էլ հերիք չի, մի հատ էլ էտ համարին, էլի Ամերիկայից, ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ (пропущенный) զանգ կա Թենեսի նահանգից (նկարները՝ մեկնաբանություններում)։

Զանգում եմ Կոմիտասի մասնաճյուղ, լսում են ԽՆԴԻՐԸ, ասում են՝ մենեջերը ձեզ կզանգի։ Անցնում է մոտ 1 ժամ, չեն զանգահարում։ Գրում եմ սեփականատիրոջը՝ Արման Գյուրջիյանին, ներկայացնում խնդիրը, պատասխանում է, որ կփոխանցի տնօրենին, եթե թերացել են, կշտկեն։ Հետո զանգում է մենեջերն ու ինձ փորձում համոզել, որ նորմալ է, որ Ամերիկայից եկած հեռախոսի մեջ հնարավոր է այլ քարտ լինի. երբ ասում եմ, որ այդ համարին զանգ էլ ա եկել, նոր ընդունում է, որ խնդիր կա

Մի խոսքով՝ հրավիրում են, գնում եմ, հանդիպում եմ տնօրեն Համլետի հետ, Համլետը խոստանում է, որ զրոյական վիճակով նոր iPhone 14 կգտնի, կփոխարինեն։ Ասում եմ լավ։ Հաջորդ օրը զանգում և ասում է, որ կներես, բայց այդպես էլ չգտա նման հեռախոս, կարող ենք մեր ցանցում առկա այլ 14-ով փոխարինենք, հետն էլ կոճ, պաշտպանիչ ապակի ու պատյան նվեր...

Եվ ի՞նչ եք կարծում, ե՞րբ է ակտիվացված/միացված այդ «նոր» հեռախոսը. ճիշտ է,՝ 2025 թվականի հոկտեմբերին, բայց մարտկոցը 100% է... Ինձ թվում է այս խանութում ոչ մի փակ տուփով հեռախոս էլ իրականում չկա։

Հեռախոսը վերցնում եմ, որովհետև այս պահին շատ անհրաժեշտ էր բայց և տեղեկացնում, որ սա ճիշտ չի, որ փաստացի մարդ վճարում է փակ տուփով, չմիացված հեռախոսի համար, բայց ստանում ни то что միացրած, դեռ մի բան էլ վրեն բաց թողնված զանգերով հեռախոս։

Կարո՞ղ եմ ենթադրել, որ այդ հեռախոսը հնարավոր է գողացված լիներ ԱՄՆ-ում և տերն է ուրիշ համարից զանգել։ Կարող եմ։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ ԱՄՆ-ում օգտագործել են մի քանի ամիս, հետո ինչ-ինչ ճանապարհներով հասել է Հայաստան և այստեղ՝ Ռեդ Սթորում, «նոր շունչ» ստացել։ Կարող եմ։

Խորհուրդս Ձեզ. եթե այլ տարբերակ չունեք, ապա մաքսիմալ ուշադիր եղեք այս խանութից գնումներ կատարելիս, որովհետև այստեղ ձեզ ամեն քայլափոխի խաբում են»,-գրել է նա:

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am