«Նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես, ինչպես էլ կանխատեսվում էր, Սերժ Սարգսյանի նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած դիտարկումներն իրենց արձագանքը չուշացրին։ Վաղ առավոտից սկսվեց «հակադարձումների շտապերթը»՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Պետք չէ շնչակտուր վերաբերվել այդ ամենին։ Թուլացեք։

 Երրորդ նախագահը պարբերաբար հանդես է գալիս ելույթներով ու ուղերձներով, և պետք է հաշտվել այդ փաստի հետ։ Այն էլ ելույթներով, որտեղ նա ոչ թե փորձում է ինչ-որ բան սրբագրել, այլ արձանագրում է իր պատասխանատվությունը՝ առանց փոխելու փաստերը։

Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին և դրանից հետո, սրբագրելու կամ բառախաղերով վերանայելու կարիք չկա։ Բացի սոցցանցային աղմուկից ու գրպանային լրատվական աղավաղումներից, գոյություն ունի նաև փաստերի և պատճառահետևանքային կապերի վրա հիմնված պատմական իրականություն։ Իրականություն, որը հստակ արձանագրում է՝ ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի, ուժային բալանսների վերաձևման և դրանց անմիջական հետևանքների տեսանկյունից։ Այդ գործընթացներին հաջորդել են որոշումներ ու գործողություններ, որոնք էլ արտացոլվել են Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում։

Նկատելի է մի հետաքրքիր նրբերանգ. ամենաաղմկոտ արձագանքը գալիս է ոչ թե նիկոլամերձ շրջանակներից, այլ նրա քաղաքական «սև աշխատանք»-ը կատարող սատելիտ ցեխերից՝ «չեզոք» դիմակով հանդես եկող, բայց լատենտ նիկոլական վերլուծաբաններից մինչև ինքնահռչակ սոցփիլիսոփաներ (թեմային արձագանքեցին նաև երկրորդ Նախագահի թիմից): Նրանք, ովքեր երբեք չեն կրել որոշման պատասխանատվություն, բայց վաղուց սովոր են ամբոխին վաճառել փաթեթավորված դատարկություն։

Կան մարդիկ, ովքեր գաղափարախոսությունն շփոթում են գոռոց-գոչյունի, փիառի և սոցցանցային գեղագիտության հետ։ Երբ քաղաքականությունն իրեն դրսևորում է լռությամբ, հաշվարկով կամ զուսպ խոսքով, իրենց թվում է՝ այն չկա։ Իրենց չափանիշով՝ եթե չես ճչում, ուրեմն ոչինչ չես անում։

Բայց քաղաքական մտածողությունը լոզունգներով չի գրվում։ Այն արտահայտվում է որոշումներով՝ երբեմն ոչ պոպուլյար, բայց հեռահար հետևանքներով։ Իսկ այն տեսակն, ով այսօր սահուն, գրեթե խրախճանքային տոնով «վերլուծում» է, իրականում պարզապես սպասարկում է ժամանակի հոսանքին՝ չվերցնելով որևէ պատասխանատվություն՝ ո՛չ ասածի, ո՛չ գրվածի համար։

Իրական ողբերգությունն այն է, որ համակարգ կառուցողներին այսօր դատում են փողոցային չափանիշներով։ Քաղաքական վերլուծությունը վերածվել է մեմի, կարճ տեքստի ու «զիլ» հեգնանքի ֆորմատի։ Իսկ երբ պետությունն է փլվում, շատ ուշ է դառնում հասկանալու համար, որ հենց լուռ ու հետևողական գործածներն են այն միակ շերտը, ովքեր իսկապես հասկանում էին՝ ինչ է առաջնորդությունը։

Ի վերջո, երբ քաղաքական մահացու սխալների պատասխանատվությունը հարթվում է աղմուկի մեջ, իսկ ամբոխը շարունակում է խմել կեղծ փիլիսոփայություն, պետք է հստակ հիշեցնել՝ իշխանությունը ոչ թե պահվում է ճչացող ուժով, այլ կառուցվում է համակարգով։ Իսկ համակարգը երբեք չեն կառուցում նրանք, ում խոսքի միակ արժեքը լայքն է։

 Վերջաբանի փոխարեն. նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի»:

դիտվել է 468 անգամ
Լրահոս
Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք մրցակցին Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել․ Թուրքիայի ԱԳ նախարար Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները․ իրանագետ ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am