Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց

«Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Փաշինյանը հասարակությանը փորձում է պարտադրել պարզունակ բանաձև՝ կամ իր իշխանությունը, կամ պատերազմ։ Սակայն այս ձևակերպումը որևէ կապ չունի Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ։

«Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա ազդեցիկ քաղաքական ուժ, որը հայտարարում է «Ղարաբաղի շարժումը շարունակելու» մասին։ 2023 թվականի Արցախի կործանումից հետո այդ հարցը փաստացի դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական օրակարգից։ Այսինքն՝ Փաշինյանը պայքարում է ոչ թե իրական քաղաքական դիրքորոշման, այլ իր իսկ ստեղծած ստվերի դեմ։

Այս կեղծ հակադրությունը հասարակության ուշադրությունը շեղում է ամենակարևոր հարցից՝ ով հասցրեց Հայաստանը այս կետին։ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կործանվեց, խարխլվեց Հայաստանի անվտանգության և բանակցային համակարգը, իսկ պետությունը հայտնվեց շարունակական զիջումների տրամաբանության մեջ։ Այս պայմաններում նույն իշխանությունը փորձում է ներկայանալ որպես պատերազմի կանխման միակ երաշխավոր։

Փաշինյանի խոսքում կա նաև վտանգավոր ենթատեքստ։ Երբ նա հայտարարում է, թե միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է դեմ «Ղարաբաղի շարժման շարունակությանը», փաստացի փորձում է ողջ ընդդիմադիր դաշտին ներկայացնել որպես «պատերազմի կողմնակիցներ»։ Սա դասական մանիպուլյացիա է՝ ստեղծել չեղած սպառնալիք և բոլոր հակառակորդներին նույնացնել այդ սպառնալիքի հետ։

Այսպիսի խոսույթը վտանգավոր է նաև արտաքին քաղաքական առումով։ Փաշինյանի ձևակերպումները ուժեղացնում են Ադրբեջանի այն նարատիվը, թե Հայաստանում կան «ռևանշիստական ուժեր»։ Արդյունքում ցանկացած ներքաղաքական փոփոխություն կամ լարվածություն կարող է ներկայացվել որպես պատերազմի նախապատրաստություն Հայաստանի կողմից։

Այսխիսով, Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել կեղծ բանաձև՝ իր իշխանությունը ներկայացնելով որպես խաղաղության միակ երաշխիք, իսկ ցանկացած այլ քաղաքական ընտրություն՝ որպես պատերազմի վտանգ։ «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի»,-գրում է Սուրենյանցը։

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Խաչատուր Սուքիասյանը դե՞մ է հարուստներին (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի ներսում․ «Մարդիկ պիտի իմանան՝ էս երկրի լավը ուզողն ով է, ու լավը ... ով ա» (video) «Աննա՛, խելք հավաքիր, արի պատասխան տուր, թե չէ հետո․․․»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը տեսնելու է՝ ինչպես են իր պատասխանը տալու․․․ Իշխան Սաղաթելյան (video) «Ալիևին ասել են՝ ստո՛պ․ վախեցել է՝ իրեն ծամեն ու շպրտեն» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am