Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան

Իրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակը միայն Իսլամական Հանրապետությունը չէ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները քողարկում են Վաշինգտոնի գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ: Քաղաքագետը հիշեցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը, թե 40 տարի սպասել է Իրանի վրա հարձակվելու հնարավորությանը։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են լուծում ԱՄՆ-ն և Իսրայելը: Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան, ինչն ամրագրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում: Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցային պայքարում սկսում է զիջել Չինաստանին, ուստի փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների նկատմամբ։ Սա նշանակում է վերահսկողություն Իրանի, Հորմուզի նեղուցի, ինչպես նաև նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ»,-նշեց Դանիելյանը:

Անդրադառնալով Իսրայելի քաղաքականությանը՝ քաղաքագետը նշեց, որ այն որոշ չափով հիշեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ժամանակին Եվրոպայում վարած գիծը։

«Հարյուրամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության հիմնական նպատակն էր Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելն ու թուլացնելը, անգամ հեղափոխություններ ֆինանսավորելը, որպեսզի հակասությունները խորանան, իսկ ինքը մնա որպես միակ հեգեմոն»,–ասաց նա:

Վերլուծաբանի համոզմամբ՝ թե՛ Իրանի, թե՛ Վենեսուելայի դեմ գործողությունները նույն շղթայի օղակներն են: Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ Դանիելյանը նշեց, որ Թեհրանն այժմ լուծում է իր գոյության խնդիրը՝ ցույց տալով, որ այլևս «կարմիր գծեր» չկան։

«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»․ փորձել են գլխատել Իրանի ղեկավարությանը, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն այդ սցենարը չաշխատեց, ինչի մասին բացահայտ ասում են թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց»,–ընդգծեց վերլուծաբանը։

Ըստ Դանիելյանի՝ ԱՄՆ–ն ու Իսրայելը դեռևս չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նրա խոսքով` հիմա նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

«Հիմա առաջանում է հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս հարցի պատասխանը չունեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետն ինքն է խոստովանել, որ չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական գործողությունը»,–նշեց Դանիելյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ անորոշությունն արտահայտվում է նաև դիվանագիտական քայլերում։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդել Իրանի հետ բանակցություններում։

«Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահն իր խնդրանքով զանգահարեց Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդ դառնալ պատերազմը կանգնեցնելու համար։ Իրենք արդեն բացահայտ ասում են՝ եթե նախկինում խնդիրը ռեժիմի փոփոխությունն էր, ապա հիմա դա առաջնային չէ, այլ պետք է պայմանավորվել։ Սակայն Իրանը չի գնում բանակցությունների։ Պատճառն այն է, որ 2025-2026 թվականներին, երբ արդեն որոշակի պայմանավորվածությունների էին հասնում, հենց այդ պահին, առանց զգուշացման, սկսվեց պատերազմը»,–ասաց Դանիելյանը։

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am