ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո
ԱՄՆ վարչակազմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Երկու երկրների համար էլ այն հնարավորություն է շրջելու տասնամյակներ տեւած հակամարտության էջը՝ ավելի երկարատև խաղաղության մասին նախագահ Թրամփի տեսլականին համահունչ: Այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերելու խաղաղության հարցում, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը և սկսել բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- ասվում է փաստաթղթում։