Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին է արձագանքել՝ գրելով.

«ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը կրկին խոսեց։ Ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում։ Ստիպված պատասխանում եմ։

Ինչ մեղադրանք էլ հնչեցվի ընդդիմադիր որևէ ուժի կամ լիդերի հասցեին, նրանցից որևէ մեկը.


Արցախ չի հանձնել

Ադրբեջանական զորքը Ջերմուկի գլխին և Հայաստանի տարածքներ չի թողել

Հինգ հազար զոհ չի տվել, մի ամբողջ սերունդ չի զոհաբերել

Իրար դեմ չի թշնամացրել մի ամբողջ ժողովուրդ

Թուրքերի պատվերով չի կազմակերպել հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ

Հազարավոր հայ տղերքի սպանած, մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնող, Ամարասն ու Գանձասարը գոմ սարքող Ալիևին Ալիևին չի ասել՝ «շնորհակալություն»։

Էնվեր Փաշայի հոգին փառավորող էրդողանի իշխանությունից նախընտրական աջակցություն չի ստացել

300 հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան չի խոստացել

... Այս իշխանության մնացած «ձեռքբերումների» թվարկումը թողում եմ Ռուբեն Ռուբինյանին։

Մեր ուզածը մեկ բան է. ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին «շնորհակալություն» ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի բարդ խնդիրները խաղաղ լուծելու, երաշխավորված խաղաղություն ստանալու համար։

Մեր ուզածը Թուրքիայի հետ և բոլոր հարևանների հետ հարաբերությունների արժանապատիվ կարգավորումն ու փոխշահավետ առաջընթացն է։

Մեր ուզածը՝ այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և բոլոր բոլորի հետ, ովքեր մեզ բարեկամ են համարում, փոխշահավետ, երկարաժամկետ, խորքային համագործակցությունն է, որի արդյունքում մեր երկիրը կունենա երաշխավորված խաղաղություն, և մեր ժողովուրդը կունենա բարեկեցիկ կյանք։

Դիմում եմ Ռուբեն Ռուբինյանին՝ քո պոռթկման պատճառը հասկանալի է. վերջին սոցհարցման թվերն ու ձեր հանդեպ հանրային տրամադրություններն են ստիպել քեզ այդ տեքստը արտաբերել։ Բայց ուղիղ հարց ունեմ. Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ քեզ սպանած-մորթած, քո քաղաքներն ու գյուղերը ավերած Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը։ Շնորհակալություն՝ ինչի՞ համար»։

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am