Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ այն կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա», վտանգավոր կերպով հարվածում է Հայաստանի պետականության հիմքերին։

Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ստեղծման քաղաքական և իրավական հիմնարար փաստաթուղթն է։ Այն ձևակերպել է Հայաստանի անկախ պետականության քաղաքակրթական հիմքը՝ ինքնիշխանություն, ինքնորոշում և ազգային անվտանգության ապահովում։ Այդ փաստաթուղթը հաստատում է Հայաստանի պետականության շարունակականությունը և պատմական լեգիտիմությունը։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե այդ փաստաթուղթը կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա» և պետք է դուրս մնա նոր Սահմանադրությունից, նա փաստացի ապալեգիտիմացնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական փաստաթուղթը։ Սա պետականության հիմքերի վտանգավոր վերանայման փորձ է։

Առավել մտահոգիչ է այն, որ այս մոտեցումը գրեթե ամբողջությամբ համընկնում է Ադրբեջանի տարիներ շարունակ առաջ մղած քաղաքական նարատիվների հետ։ Բաքուն մշտապես պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն իբր պարունակում է հակաադրբեջանական դրույթներ։ Այդ պահանջը Ադրբեջանը վերածել է խաղաղության պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկի։

Այս պայմաններում Փաշինյանի հայտարարությունը այլ կերպ, քան Բաքվի պահանջների հրապարակային լեգիտիմացում, դժվար է ընկալել։ Նա, ըստ էության, բաց տեքստով ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով՝ հստակ ազդանշան տալով, որ իր իշխանության վերարտադրությունը պատրաստ է վճարել Հայաստանի պետականության հիմքերի վերանայման գնով։

Փաշինյանի խոսքում կա ևս մեկ՝ առավել վտանգավոր և խայտառակ շեշտադրում։ Նա փաստացի Հայաստանին է վերագրում հայ-ադրբեջանական հակամարտության «կոնֆլիկտային տրամաբանությունը»։ Այսինքն՝ այն, ինչ տարիներ շարունակ պնդել է ադրբեջանական քարոզչությունը, այժմ հնչում է Հայաստանի վարչապետի շուրթերով։

Սա հակապետական շրջադարձ է, որի միջոցով փորձ է արվում վերաձևակերպել հակամարտության պատմությունն այնպես, որ պատասխանատվության ծանրությունը տեղափոխվի հենց Հայաստանի վրա։
Երբ երկրի ղեկավարը սկսում է կասկածի տակ դնել պետության հիմնադիր փաստաթուղթը և դրա տրամաբանությունը ներկայացնել որպես «կոնֆլիկտի աղբյուր», դա պետականության ապամոնտաժման գործընթացի ազդարարում է։

Սա ճանապարհ է, որը կարող է Հայաստանը աստիճանաբար տանել դեպի մի վիճակ, որտեղ պետությունը կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունն ու վերածվում ադրբեջանական ենթապետության»:

դիտվել է 397 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am