Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․

«ՀԱՐՑԵՐ «ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉՆԵՐԻՆ» ԻՐԵՆՑ «ՀՈՎՎԻ» ԵԼՈւՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դուք հա՞շտ եք, երբ ձեր «հովիվը» Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանում է` «եկեղեցու փաստացի պետ»:

Եթե` այո, ապա ձեր պաշտոնը եկեղեցում նման պարագայում ինչպե՞ս կհրամայեք համարել:

Եթե` ոչ, ապա ինչու՞ եք լռում:

Ձեր համար Արցախն ի՞նչ է նշանակում:

Դուք Արցախի համար աղոթու՞մ եք, Ս.Պատարագի ժամանակ հիշատակու՞մ եք:

Դուք հա՞շտ եք, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»:

Դուք Աստվածաշնչից հիշու՞մ եք, երբ Երուսաղեմը կործանվեց և հրեաները գերության տարվեցին Բաբելոն, նրանք չէին դադարում երազել իրենց հայրենիք վերադառնալու մասին, երգեր էին երգում սաղմոսներում Սիոնի ու Երուսաղեմի մասին:

Խոստում էին տալիս ու ուխտ կապում գերության մեջ. «Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։

Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ» (Սաղմ. 136:5-6):

Երեմիայի մարգարեության 31-րդ գլխի 16-17 համարները միայն հրեա ժողովրդի՞ն են վերաբերվում, թե բոլոր այն ազգերին, ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա. – «Այսպէս է ասում Տէրը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կայ, – ասում է Տէրը։ Նրանք կը վերադառնան թշնամիների երկրից,

եւ վերջում քո յոյսը կ՚իրականանայ, – ասում է Տէրը. – քո որդիները կը վերաբնակուեն իրենց սահմաններում»:

Եզեկիելի մարգարեության 36-րդ գլխի 24-26 համարներն ու՞մ են վերաբերվում. «Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը։ Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ»:

Դուք համամի՞տ եք, որ. «Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար»: Կարո՞ղ եք գեթ մեկ օրինակ բերել, որ ասածն օդում կախված չմնա»:

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am