Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news

Hayastan.news-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի նախաձեռնած հաջողակ տղամարդկանց ընթրիքին ներկա Վարդան Ալեքսանյանին, որը անցնում է քրեական վարույթով, նախկինում հետախուզվող էր, հետո՝ ընթրիքին հանդես եկավ որպես հաջողակ տղամարդ, իսկ այսօր արդեն Աննա Հակոբյանի գործընկերն է։

Hayastan.news-ն Աննա Հակոբյանի էջից տեղեկացավ, որ մի շարք քաղաքացիներից փող հափշտակելու մեջ մեղադրվող Վարդան Ալեքսանյանն օգնելու է Աննա Հակոբյանի ծրագրերին։

Աննա Հակոբյանը հայտնում է․ «Այսօր` հունվարի 20-ին, «Դիգնիսի» ՍՊԸ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Սույն հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին»։

Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Այժմ նա ԴԻԳՆԻՍԻ ընկերության տնօրենն է։

Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։

Hayastan.news-ին հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց․ «Հուշահամալիրի հարևանությամբ ՀՀ դրոշն էր տեղադրել ասում էր՝ Մասիսն էր երևում, և մի շարք սփյուռքահայերի խաբելով հողերը վաճառեց։ 26 մարդ է տուժել այս Ալեքսանյանի գործունեությունից։ Մարդիկ մինչև օրս այդ հողերը չեն կարող շահագործել, դատական պրոցեսը չի ավարտվում։ Որևէ մեկին հետաքրքիր չէ՞, թե ի՞նչ փողերով է բացել ԴԻԳՆԻՍԻ ընկերությունը Վարդան Ալեքսանյանը, իսկ եթե ապօրինի է, թե էդ պարագայում դա չի կարևորվում։ Աջակցում են, քեֆ են անում, գնորդներն էլ էս երկրում որևէ իրավունք չունեն, 26 գնորդի է խաբել, 26 մարդ իր պլանը չի իրականացրել հայրենիքում»։

Ի հավելումն նշենք, որ դեռ դատավճիռ չկա։

Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ Ալեքսանյանը հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:

Դատական տեղեկատվական համակարգից Hayastan.news-ը տեղեկացավ, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։

Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am