Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից։ Նշենք, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուրալօղլուն նշել է, որ այս պահի դրությամբ Հորմուզի նեղուցում կա 15 թուրքական նավ և նավերի անձնակազմի հետ մշտապես կապի մեջ են։ Ըստ նախարարի՝ նրանք այժմ սպասման կետում են ու կարիքները բավարարելու հետ կապված խնդիրներ չկան։ Նա նաև հավելել է, որ նավերի ու քաղաքացիների վրա հարձակում չի եղել և ոչ ոք չի տուժել։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Եթե Հորմուզի նեղուցի խցանված վիճակը թեթևանա, հուսով ենք՝ կկարողանանք նրանց նաև այնտեղից դուրս բերել»,- նշել է Ուրալօղլուն։
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը