Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը

Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի կողմից առաջարկված նավագնացության պաշտպանության հնարավոր առաքելությանը, հայտարարել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

«Իսպանիան երբեք չի մասնակցի առանց միջազգային աջակցության կամ մանդատի իրականացվող առաքելություններում, լինի դա ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի ծրագիրը», - ընդգծել է Ռոբլեսը՝ Մադրիդի Պոսուելո քաղաքի Ռետամարես ավիաբազա այցելության ժամանակ։

Նախարարը հստակեցրել է, որ Իսպանիան իր համաձայնությունն է տվել Cristóbal Colón ֆրեգատը Կիպրոսում տեղակայելու վերաբերյալ, ինչը պետք է իրականացվի ֆրանսիական Charles de Gaulle ավիակիր խմբի հետ համատեղ։ Այս քայլն իրականացվում է Միջերկրական ծովում «պաշտպանության և անվտանգության ապահովման» առաքելության շրջանակներում և Մադրիդը չի նախատեսում ընդլայնել իր մասնակցությունը։

Ըստ Ռոբլեսի՝ Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի հնարավոր առաքելության հստակ նպատակները դեռևս որոշված չեն։ Իսպանիան տվյալ խնդրի շուրջ «որոշում կայացնելու իրավասություն չունի, քանի որ ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում միջազգային մակարդակով այս հարցը պաշտոնապես չի քննարկվել»։

Պատասխանելով տարածաշրջանում ականազերծող սարքերի տեղակայման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է.

Ռոբլեսը ընդունել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է «լուրջ» մնալ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների և տարածաշրջանի երկրների վրա Իրանի կողմից ձեռնարկված պատասխան հարձակումների պատճառով, սակայն ընդգծել է, որ Իսպանիան «ՆԱՏՕ-ի հարգված և պատասխանատու դաշնակիցն» է։

Ի պատասխան ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Իրանի դեմ գործողությունների համար բազաներ տրամադրելուց Իսպանիայի հրաժարվելուց հետո Ռոտա և Մորոն ավիաբազաներից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին մեկնաբանության՝ Ռոբլեսը ընդգծել է, որ ԱՄՆ շատ կոնգրեսականներ այլ դիրքորոշում ունեն և որ մեկ քաղաքական գործչի հայտարարությունը «չի արտացոլում ԱՄՆ քաղաքացիների մեծամասնության կարծիքը»։

Ռոբլեսը քննադատել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ընդունել մի նոր միջազգային կարգ, որը հիմնված է բացառապես ուժի իրավունքի վրա և չի հարգում միջազգային իրավունքի նորմերը»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Խաչատուր Սուքիասյանը դե՞մ է հարուստներին (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի ներսում․ «Մարդիկ պիտի իմանան՝ էս երկրի լավը ուզողն ով է, ու լավը ... ով ա» (video) «Աննա՛, խելք հավաքիր, արի պատասխան տուր, թե չէ հետո․․․»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը տեսնելու է՝ ինչպես են իր պատասխանը տալու․․․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am