Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդարացման վճիռն իրականում մեզ համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Գագիկ Ծառուկյանի փաստաբանները։

«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը, իրավական առումով, մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացրեցինք, գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական այս երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի և ամբողջ պրոցեսի ժամանակ նույնիսկ իր որոշումը չկատարելու հետ կապված հետամուտ չլինելը դրա մասին էր վկայում, բայց այսօր այս որոշումով մենք դատարանի վարքագիծը և որոշումը ողջունում ենք և տեսնում ենք, որ ի վերջո ամեն դեպքում կարողացավ օրինական և արդար որոշում կայացնել, հետևաբար այս առումով այլ ասելիք չկա, քան ողջունելը արդար դատական ակտի համար»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ դատախազությունը վճիռը կբողոքարկի Վերաքննիչ դատարան. «Մեծ հավանականությամբ չի բացառվում բողոքարկումը։ Ես կարծում եմ, որ ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն ու հարցին, թե արդյոք չի՞ բացառվում, որ ընտրություններից առաջ կփորձեն կրկին քրեական վարույթ հարուցելու սցենարը, փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չկա, իսկ մնացած մասով այս պահին գուշակություններով ես ինքս չեմ զբաղվի։ Դե որովհետև իր այս պահին իրավական էլ չի լինի, որ մենք դրա մասին ինչ-որ խոսենք, թե ինչ կարող է լինել։ Սա ավելի այլ բնույթի հարցեր են, հիմա մենք երևի այդ հարցին չենք պատասխանում։ Ժամանակը ցույց կտա»։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am