Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան

Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։

Դեպքի ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։

Ա. Բաբայանի դիտարկմամբ՝ ոստիկանները չէին կանխատեսել, որ ինքը եւս կարող է լինել այդ մեքենայի մեջ։ «Այն, ինչ երեկ դրեցինք իրենց գլխին, դժվար թե նորից անեն, բայց եթե անեն, ապա ավելի դաժան ենք լինելու»,- նշեց Ա.Բաբայանը՝ ավելացնելով, որ հունվարի 10-ին ոստիկանության իրականացրած գործողությունը՝ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի աշխատակիցների նկատմամբ առաջին դեպքը չէր և հենց դա էր պատճառը, որ ձեռնարկեցին երեկվա պատասխան գործողություններն ու աղմուկը։

Ա. Բաբայանը նշեց, որ ի սկզբանե կանխատեսել էին ոստիկանների գործողությունները, բայց վերջիններս չէին նախատեսել, որ ավտոմեքենայի մեջ կլինի նաեւ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ «ձերբակալելու» օպերացիան իրականացնելիս ոստիկաններն ասել էին, թե կասկածում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սական հետագա գործողությունները վկայել են, որ դա ընդամենը եղել է պատճառաբանություն՝ քաղաքական գործչի թիմակիցների նկատմամբ «մասկի շոու» կազմակերպելու համար։ Քանզի ոչ մեկի մոտ էլ չի եղել ապօրնի զենք, իսկ Ա. Բաբայանի ձերբակալությունը փորձել են ի սկզբանե հերքել՝ պարզելով նրա ինքնությունը։

«Իմ ներկայությունը իրենց գործողություններին խանգարեց։Բոլոր ձերբակալվածներին նույն օրն են բաց թողել, դեռ երեկ, բայց դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ 4-րդ անգամն էր արդեն։ Նույն սցենարով այս տղաներին ձերբակալում են, տանում 6 ժամ պահում են, թողնում են ու գիտեն, որ որևէ այլ զարգացում չի կարող լինել»,- նշեց Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ ոստիկանները թատրոն են սարքում, մինչդեռ մարդուն առանց որեւէ իրավական հիմքի բերման ենթարկելը ապօրինի գործունեություն է, մարդու իրավունքների դասական խախտում, որովհետև չես կարող մարդուն 6 ժամ հենց այնպես ազատազրկել։ «Սա նաև քաղաքական հետապնդման դասական օրինակ է ՝ առանց հիմնավոր պատճառի կամ հնարված պատճառով անձին մեկուսացնելը՝ որոշակի այլ նպատակներից ելնելով։Ընդ որում երեք ժամ էլ չէ, վեց ժամ անպայման պահում են, որևէ քրեական գործ չեն հարուցում», - ասաց Բաբայանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Թուրքիային զայրացրել է ֆրանսիական ուժերի հնարավոր ներկայությունը սիրիական սահմանին. Middle East Eye Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել Ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանում Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան Պետական բյուջեն մսխվում է, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում Վարորդը դուրս է բերվել վառվող «Mercedes»-ից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Алиев, на этот раз будет по-другому - серьезный ответ экс–министра обороны фашисту (video) Պարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներ Անկարան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ղրիմի սևծովյան տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել «Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա». Մեկ «սուրճի» պատմություն Ջերմուկից Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ Երևան-Սարատով չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ Վազգենի քույրի՛կ, դու ստախող անբարոյական ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում (video) Հռոմում ենք սուրճ խմում, որ Ջերմուկում տեղակայված ադրբեջանցիներին չտեսնենք․ Հարցում (video) Փաշինյա՛ն, տանջամահ ես անում մարդկանց, էդ 300 դրամը շպրտելու ենք դեմքիդ․ հարցում (video) Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում, ինչ իրավունքով եք ապորինի գորձեր շինում մարդկանց գլխին․ փաստաբան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, Ալիևը մեզ անվանում է ֆաշիստ, ինչին ի պատասխան կնոջդ հետ «կապիկություն» ես անում (video) Ավինյա՛ն, այ գեղցի համբալ, մոռացել ես ոնց էրի պարքով կոֆե խմում․ թոշակառուն հունից դուրս եկավ (video) Աննա՛, դու ու քո անողնաշար ամուսինը կգնաք Թուրքիայում նորաձև ձվաձեղ ուտել կսովորեցնեք․ Անդրեասյան (video) Ալիև, ես քեզ խոսք եմ տալիս քո սերունդները պատասխան են տալու մեր թափած արյան համար․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am