35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի

35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին երեխայի էր սպասում, հղիությունն ընդամենը երեք շաբաթական էր, իսկ սպանության օրը պետք է քննարկվեր ամուսնալուծության հարցը։ Տաթևիկ Աբրահամյանը և նրան խեղդամահ անելու մեջ մեղադրվող ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը, ավելի քան մեկ տարի այլևս փաստացի ամուսնության մեջ չեն եղել, Տաթևիկ Աբրահամյանը պատրաստվում էր հայց ներկայացնել դատարան՝ ամուսնալուծության հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է, գտնվում է լրացուցիչ ապացույցների ձեռքբերման միջնորդությունների փուլում, առաջիկայում՝ կողմերը հանդես կգան ճառով։ Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։ Պաշտպանության կողմը նաև ահազանգել է, որ քննությունը միակողմանի է իրականացվել, ճնշումներ կան գործով, այդ թվում՝ տուժող կողմից։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկ Սարգսյանը ցուցմունք չի տալիս, ընդամենը հայտարարել է, որ մարդասպանն ինքը չէ, բայց գործի վերլուծությամբ բավարար տվյալներ կան, որ մարդասպանը հենց նա է։ Ինչ վերաբերում է մեղադրանքի՝ «առանձնակի դաժանության» որակմանը, որը, ըստ մեղադրանքի, դրսևորվում է սպանությունը՝ երեխայի աչքի առաջ կատարելու հնարավոր հանգամանքով, Սուքիասյանը նշեց, որ հոգեբան-փորձագետի եզրակացությամբ, կարծիքով և դատարանում տրված ցուցմունքով՝ երեխան վերարտադրում է իր տեսածը, առանց խոսքի՝ խաղարկում է այն, ինչ տեսել է, ինչը վկայում է՝ սպանությանը ականատես լինելու մասին։ Անդրադառնալով պնդումներին, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, որ այլ անձ էլ է մուտք գործել բնակարան՝ Սուքիասյանը նշեց՝ չկա նման բան, Նարեկ Սարգսյանը երեք անգամ է տվյալ օրը մուտք գործել բնակարան, մեկը՝ ավելի վաղ, մեկի ժամանակ՝ սպանությունը և սպանությունից հետո երրորդ այցելությունը, որի ժամանակ շտապօգնություն է զանգել, իսկ որևէ այլ անձի այցելություն՝ չկա, նման բան գործով պարզված չէ։ Դիտարկմանը, որ պաշտպանության կողմի պնդմամբ՝ տարածքում եղել են տեսախցիկներ, որոնք չեն հետազոտվել, հնարավոր է՝ դրանցում արձանագրված լինի՝ Սուքիասյանն արձագանքեց՝ շատ բան կարելի է ենթադրել, ձեռք են բերվել այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել, ժամանակին քննչական մարմինը փորձել է ձեռք բերել այդ տեսախցիկները, որոնք չեն եղել, գործում էլ արձանագրում կա, որ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա՝ փորձ արել են․«Եղած ապացույցները բավարար է ասելու, որ սպանության մեխանիզմը պարզ է»։

Անդրադառնալով Տաթևիկ Աբրահամյանի և Նարեկ Սարգսյանի հարաբերություններին՝ փաստաբանը հայտնեց, որ սպանությունից 1 տարի 3 ամիս առաջ արդեն փաստացի ամուսնալուծված են եղել, Տաթևիկ Աբրահամյանը բնակվել է Երևանում՝ վարձակալած բնակարանում, Սարգսյանը՝ գյուղում, բայց երեխայի հետ կապված այցելություններ են եղել, Սարգսյանն այցելում էր բնակարան՝ տեսնելու երեխային, Տաթևիկ Աբրահամյանն էլ դեպքից մի քանի օր առաջ արդեն հայց էր պատրաստել՝ ամուսնալուծության համար՝ չորս պահանջով, նախապատրաստման փուլում սպանություն է տեղի ունեցել։ Ամուսնալուծության հարց տևական ժամանակ, ըստ փաստաբանի, քննարկվել է, նաև սմս հաղորդագրություններ կան, որ նույնիսկ առաջարկել է՝ միասին գնալ ԶԱԳՍ՝ ամուսնալուծվեն, սակայն տարբեր պատճառներով չէր լինում, բայց վերջնական դիրքորոշումն ամուսնալուծության մասին, ըստ փաստաբանի, Տաթևը պետք է Նարեկին հայտներ՝ դեպքի օրը։ Թե արդյոք փաստացի ամուսնության ժամանակ բռնության դեպքեր եղե՞լ են՝ փաստաբանը նշեց, որ նման դեպքերը մի քանիսն են, առանձին քրեական գործ է քննվում դատարանում՝ ծեծի, սպառնալիքների դեպքերի վերաբերյալ։ Իսկ թե նախկինում պաշտպանության միջոցներ եղե՞լ են, Տաթևիկ Աբրահամյանը բարձրաձայնու՞մ էր՝ փաստաբանը նշեց, որ նման դեպք արձանագրված եղել է, մեկ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն հաշտության հիմքով քրեական գործը կարճվել է։

Ինչ վերաբերում է երեխային, ապա նա գտնվում է մորական տատի և պապի հետ, խնամակալ է ճանաչված պապը, կան քաղաքացիական գործեր, որոնցով ևս, ըստ փաստաբանի, առկա է հոգեբանական փորձաքննության եզրակացություն, որով անհնարինություն է փաստվել։ Տաթևիկ Աբրահամյանը դեպքի ժամանակ հղի է եղել, սակայն, նկատի ունենալով, որ վաղաժամ հղիություն է եղել՝ երեք շաբաթական, ուստի, գենետիկական նույնականացում չի ստացվել։ Անդրադառնալով գործի՝ ուղղորդված քննության, ճնշումների մասին գնահատականներին՝ նկատի ունենալով նաև, որ տուժողի հայրը ոստիկանության պաշտոնյա էր նախկինում՝ Սուքիասյանը նշեց՝ «Սպանությունը կա։ Ստացվում է՝ աղջիկը չի՞ մահացել, աղջիկն ինքն իրեն մահացե՞լ է։ Ախր այդպես չի էլի։ Լավ, Ավետիք Աբրահամյանն ուղղորդում է, որ ի՞նչ անի, բազմամյա սպա է, փորձառու ոստիկան է, պետք է ասի՝ ուրիշի արածը բերեք դրեք փեսայի վրա՞։ Անտրամաբանական բաները չեմ կարող վերլուծել»։ Թե, ի վերջո, ինչն էր սպանության շարժառիթը՝ Սուքիասյանը նշեց, որ այդ մասին մանրամասն կխոսի ճառում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 2457 անգամ
Լրահոս
«Հայաստանին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն հայերին մոլորեցնելուն» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքական ԱԹՍ-ները պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ» Հայաստանը ստիպված էր զիջել Ղարաբաղը. Սքոթ Ռիտեր «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» ՔՊ-ականները «թռել» են վրացի գործընկերներից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am