Պետական բյուջեն մսխվում է, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024թ․ հոկտեմբերի 14-ին որոշել է հաստատել զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների,ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրելու, ստուգելու նպատակով հանձնաժողովի նոր կազմը ։ Մարզպետին հարցապնդում եմ արել՝ Տավուշի մարզում նշված կատեգորիաների քանի՞ ընտանիք կարիք ունի բնակարանի, ե՞րբ , ինչ միջոցներով է լուծվելու այդ խնդիրը։ Մարզպետարանից պատասխանել են․ << Տավուշի մարզում ունենք զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավման համար ներկայացված և հաշվառված 83 ընտանիքի դիմում։ Նշված ընտանիքների բնակարանային խնդիրներին՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգի, լուծում է տրվում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության համաձայն և տվյալ տարվա համար պետական բյուջեով նախատեսված ու ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին>>։
ՀՀ պետական բյուջեն մսխվում է տարբեր ձևերով, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում