«Հրապարակը» գրում է. «Բելգրադի տարածքում մեկ սակագնային համակարգով կանոնավոր ուղեւորափոխադրումներից օգտվող բոլոր անձանց համար տրանսպորտային ծառայությունները 2025 թվականի հունվարի 1-ից անվճար են։ Այս մասին ասված է Բելգրադի քաղաքապետ Ալեքսանդր Շապիչի որոշման մեջ։
Շապիչի խոսքով՝ Բելգրադը կդառնա 500 հազարից ավելի բնակչությամբ միակ քաղաքը Եվրոպայում, որտեղ գործում է անվճար հասարակական տրանսպորտ։ Բացի այդ, քաղաքապետը խոստացել է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում քաղաքի տրանսպորտային պարկը ամբողջությամբ կթարմացվի, հայտնում է Росийская Газета-ն։
Վճարների վերացման որոշումն ընդունվել է հիմնականում խցանումների և օդի աղտոտվածության դեմ պայքարելու նպատակով։ Բելգրադի իշխանությունները ցանկանում են քաղաքացիներին դրդել ավելի շատ օգտվել հասարակական տրանսպորտից և իրենց մեքենաները չքշել դեպի քաղաքի կենտրոն»։
Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։
Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը