ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը քննարկելու Հայաստանի մտադրությունները պատասխան են Ալիևին․ ռուս փորձագետ

Հայաստանը դեռ չի սկսում եվրաինտեգրումը, Հայաստանը պատրաստվում է քննարկել ինչ-որ օրինագիծ, որը ինչ-որ բան կասի Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերի մասին, և սա նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու հայտ չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ համալսարանի Հասարակական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։

«Ինձ թվում է, որ հիմա դա պաշտոնական Երևանի դիվանագիտական պատասխանի մի մասն է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Ընդհանուր առմամբ, այս հայտարարությանը Հայաստանի արձագանքը բաղկացած էր երկու տարրից։ Առաջին տարրը Փաշինյանի շատ հաշտարար, զուսպ հայտարարությունն է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Պատասխանի երկրորդ մասը (ոչ այնքան հաջող) վերը նշված օրինագծի ներդրումն է։

Ինչպես վերջին տարիներին բնորոշ է հայկական դիվանագիտությանը, այս օրինագծի հայտարարությունը քաղաքական ազդանշան է։ Այս քաղաքական ազդանշանն ուղղված է առաջին հերթին Եվրամիությանը, որը պետք է Բրյուսելին ցույց տա, որ Հայաստանը պոտենցիալ դաշնակից է, որը ձգտում է եվրաինտեգրման, և, հետևաբար, նրան պետք է օգնել»,- հավելել է Սիլաևը։

Նա նշել է, որ այս ազդանշանը, սակայն, չի կարող մեծ ոգևորություն առաջացնել Ռուսաստանում։

«Բայց ամենակարևորն այն է, որ անհասկանալի են այս ազդանշանի գործնական արդյունքները։ Ես չէի ակնկալի, որ Եվրամիությունը կամ եվրոպական առանձին երկրներ էապես կմեծացնեն Հայաստանին օգնությունը, եթե նա հայտարարի Եվրամիությանն անդամակցելու իր ծրագրերի մասին։

Այն օգնությունը, որը կարող է տրամադրել ԵՄ-ն, արդեն տրամադրվում է։ Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ Ուկրաինայի դեպքում, որն այժմ շատ ավելի կարևոր է ԵՄ-ի համար, քան Հայաստանը, այս օգնությունը էական արդյունք չի տալիս։ Բայց այս ազդանշանը կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի գործընկերների հետ, որոնցից շատերը նաև ՀԱՊԿ-ի գործընկերներ են։

Ռուսական կողմից արձագանքը բավականին զուսպ էր։ Խոսքը պատասխան միջոցների կամ որևէ տեսակի պառակտման մասին չէ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզապես գնահատել է Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հետևանքները։ Ինձ թվում է, որ ռուսական արձագանքը կշարունակի կառուցված լինել այս զուսպ ձևով։

Հարևան Վրաստանը, որն արդեն ԵՄ անդամակցության թեկնածու է, ոչ մի օգուտ չի ստանում, բայց միևնույն ժամանակ նրանից պահանջում են խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։

Եվրամիությունը այնքան առատաձեռն չէ, որքան 15 տարի առաջ էր: ԵՄ-ն իրեն միանալ ցանկացող երկրներից պահանջում է նախ կատարել մի շարք պայմաններ: Խոսքը Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցների ընդունումն է, որոնք ընդունել է Եվրամիությունը։

Միայն ԵՄ-ին ինտեգրման գործընթաց սկսելով և այս գործընթացից որևէ արդյունք չստանալով, Հայաստանը ստիպված կլինի սպանել իր արտահանումը դեպի Ռուսաստան և պետք է կրի շատ լուրջ տնտեսական վնաս։

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելուց հետո պետք է անցնի մի շրջան, երբ կխզի կապերը ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ, բայց, ընդ որում,չի ստանա ԵՄ անդամակցության առավելությունները։ Եվ ոչ ոք չգիտի, թե ինչպես անցնել այս շրջանը՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Բրյուսելում»,- ընդգծել է փորձագետը։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան Պետական բյուջեն մսխվում է, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում Վարորդը դուրս է բերվել վառվող «Mercedes»-ից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Алиев, на этот раз будет по-другому - серьезный ответ экс–министра обороны фашисту (video) Պարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներ Անկարան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ղրիմի սևծովյան տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել «Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա». Մեկ «սուրճի» պատմություն Ջերմուկից Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ Երևան-Սարատով չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ Վազգենի քույրի՛կ, դու ստախող անբարոյական ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում (video) Հռոմում ենք սուրճ խմում, որ Ջերմուկում տեղակայված ադրբեջանցիներին չտեսնենք․ Հարցում (video) Փաշինյա՛ն, տանջամահ ես անում մարդկանց, էդ 300 դրամը շպրտելու ենք դեմքիդ․ հարցում (video) Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում, ինչ իրավունքով եք ապորինի գորձեր շինում մարդկանց գլխին․ փաստաբան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, Ալիևը մեզ անվանում է ֆաշիստ, ինչին ի պատասխան կնոջդ հետ «կապիկություն» ես անում (video) Ավինյա՛ն, այ գեղցի համբալ, մոռացել ես ոնց էրի պարքով կոֆե խմում․ թոշակառուն հունից դուրս եկավ (video) Աննա՛, դու ու քո անողնաշար ամուսինը կգնաք Թուրքիայում նորաձև ձվաձեղ ուտել կսովորեցնեք․ Անդրեասյան (video) Ալիև, ես քեզ խոսք եմ տալիս քո սերունդները պատասխան են տալու մեր թափած արյան համար․ Աշոտ Անդրեասյան (video) Աննան մտածում է իր կիսատկլոր նկարներով շեղում է մեզ Հայաստանի կործանումից (video) 18+․ «Բայց դու ինչ ․․․ գյադա դուրս եկար»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am