Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։

Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ - «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։

2025 թվականի հունվարի 8-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:

«Ազատության-ն» այսօր ուղարկված պատասխանում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարևորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Վարչապետի գրասենյակից ընդգծել են՝ այս թեմաները քննարկվել են Փաշինյան-Ալիև՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց՝ հունվարի 9-ին, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան Պետական բյուջեն մսխվում է, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները չեն լուծվում Վարորդը դուրս է բերվել վառվող «Mercedes»-ից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Алиев, на этот раз будет по-другому - серьезный ответ экс–министра обороны фашисту (video) Պարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներ Անկարան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ղրիմի սևծովյան տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել «Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա». Մեկ «սուրճի» պատմություն Ջերմուկից Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ Երևան-Սարատով չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ Վազգենի քույրի՛կ, դու ստախող անբարոյական ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում (video) Հռոմում ենք սուրճ խմում, որ Ջերմուկում տեղակայված ադրբեջանցիներին չտեսնենք․ Հարցում (video) Փաշինյա՛ն, տանջամահ ես անում մարդկանց, էդ 300 դրամը շպրտելու ենք դեմքիդ․ հարցում (video) Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում, ինչ իրավունքով եք ապորինի գորձեր շինում մարդկանց գլխին․ փաստաբան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, Ալիևը մեզ անվանում է ֆաշիստ, ինչին ի պատասխան կնոջդ հետ «կապիկություն» ես անում (video) Ավինյա՛ն, այ գեղցի համբալ, մոռացել ես ոնց էրի պարքով կոֆե խմում․ թոշակառուն հունից դուրս եկավ (video) Աննա՛, դու ու քո անողնաշար ամուսինը կգնաք Թուրքիայում նորաձև ձվաձեղ ուտել կսովորեցնեք․ Անդրեասյան (video) Ալիև, ես քեզ խոսք եմ տալիս քո սերունդները պատասխան են տալու մեր թափած արյան համար․ Աշոտ Անդրեասյան (video) Աննան մտածում է իր կիսատկլոր նկարներով շեղում է մեզ Հայաստանի կործանումից (video) 18+․ «Բայց դու ինչ ․․․ գյադա դուրս եկար»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am