Ալիևի հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Որպես Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հասնելու ջանքերը։ Այս մասին գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Եկել է բարդ, անկեղծ դիվանագիտության ժամանակը, ոչ թե ատելության ու սպառնալիքների»,- գրել է նա։
NEWS.am