Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը կրճատել է հրդեհային անվտանգության ծրագրի ֆինանսավորումը 101 միլիոն դոլարով նահանգը պատուհասած լայնածավալ անտառային հրդեհներից ընդամենը մի քանի ամիս առաջ, հայտնում է Newsweek ամսագիրը:
«2024-2025 ֆինանսական տարվա Կալիֆորնիայի բյուջեի վերլուծությունը, որն անցկացրել է նահանգի օրենսդիր վերլուծաբանը, ցույց է տվել անտառային հրդեհների դեմ պայքարի եւ անտառների կայունության բարձրացման յոթ ծրագրերի ֆինանսավորման կրճատում 101 միլիոն դոլարով», - նշում է հրատարակությունը: