Հիմա թալանը բազմապատկվել է, ուղղակի ստորաբար քողարկվում է պետական հարկերի, տուրքերի, տույժերի անվան տակ. Ծիծաղելի է պարոնայք, խեղկատակություն է..․ Սամսոն Գրիգորյան
Երբ իշխանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անդամները, նայելով ընտրողների աչքերի ն, ուղղակի ստում են, ստիպված պետք է ժամանակ տրամադրել և հանրությանը ներկայացնել, թե իրականում ո՞րն է այդ իշխանության նպատակը։ Ստորև, աղյուսակում, պարզագույն հաշվարկ եմ ներկայացրել, թե իրականում որքան է բարձրանում հարկը, օրինակ, առևտրային գործունեությամբ զբաղվող մանր ու միջին բիզնեսի համար(33%)։ Կրկնում եմ սա պարզագույն, պրիմիտիվ հաշվարկ է, այստեղ արտացոլված չեն մյուս բոլոր հարկերը, վարձավճարները, կոմունալները, աշխատավարձերը, լոգիստիկ ծախսերը և այլն։ Բաժանված չէ ըստ բիզնես ոլորտների՝ առևտրի մարժան միջինում 20%, ոսկեգործներ 1-5%, բենզինի արքաներ 50-100%(հումոր, բայց ո՞վ իմանա), և այլն։ Իսկ այն պնդմանը, թե սրանով պայքար է մղվում խոշոր բիզնեսի ստվերի դեմ, կպատասխանեմ հազարավոր օրինակներից ընդամենը մեկով. Օրինակ. ոսկյա զարդերի առևտրող զբաղվող տնտեսվարողները դեռ չունեն 100 տոկոսանոց ձեռքբերման փաստաթղթեր։ Ամենահեշտ կառավարելի ոլորտն է, որտեղ, թվում է թե, խոշորը պետք է ստիպողաբար փաստաթղթավորված վաճառեր իր ապրանքը մանրին, բայց... էլի բայց... էլի վերահսկող մարմիններն անզոր են այն մեկ-երկու խոշոր ոսկի ներկրողների դիմաց, և <<ստիպված>> մանրի հարկային բեռը ծանրացնելով են իբրև թե փորձում խոշորի ստվերը կրճատել։ Քաղաքացին անձերին չէր մերժել, թալանն էր մերժել։ Հիմա թալանը բազմապատկվել է, ուղղակի ստորաբար քողարկվում է պետական հարկերի, տուրքերի, տույժերի անվան տակ Ծիծաղելի է պարոնայք, խեղկատակություն է...
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը